close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպանելով Սյունիքն ու Արցախը պետք է պաշտպանենք Հայաստանը. Աբրահամյան

Քաղաքական

1 Մայիսի 2022, 20:46
 Պաշտպանելով Սյունիքն ու Արցախը պետք է պաշտպանենք Հայաստանը. Աբրահամյան

Մենք գալու եւ վերականգնելու ենք մարտունակ եւ ուժեղ բանակը, մեր արժանապատվությունը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մեզ բոլորիս ձգտում են համոզել, թե իրենք ձգտում են խաղաղության, իսկ մենք, ասյտեղ հավաքվածները պատերազմի: Մենք հարցնում ենք` ինչ եք անում դուք, որպեսզի ապահովեք Հայաստանի եւ Արցախի խաղաղությունը, ոչ մի բան չեն անում: Իսկ ավելի ճիշտ անում են, բանակն են վարի տալիս, պետությունն են քանդում, Ադրբեջանի հետ Հայաստանի եւ Արցախի հանձումն են պայմանավորվում, այսինքն կարճ ասած դա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է, իսկ ինչ ենք ասում մենք` ծաղաղության ապահովման կարչեւոր երաշխիքը մարտունակ բանակի գոյությունն  է: Հենց մենք խոսում ենք բանակի մարտունակության բարձրացման մասին, մեզ ասում են` դուք ձգտում եք պատերազմի, մենք` խաղաղության: Մեր տարածշրջանում խաղաղության երաշխիքը եղել է մարտունակ եւ եւ ուժեղ բանակը: Մենք գալու եւ  վերականգնելու ենք մարտունակ եւ ուժեղ բանակը, մեր արժանապատվությունը եւ մենք սա անելու ենք` ոչ թե նոր պատերազմ սանձազերծելու, այլ պատերազմը կանխելու համար»,-ասաց նա: 

Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները մտածում են` Արցախը հանձնեն եւ հարցերը լուծեն, սակայն դրանից հետո Ադրբեջանը պահանջելու է Սյունիքը եւ Երեւանը:

«Զինված ուժերը վերականգնելու համար պետք է ԶՈւ շտաբի պետ նշանակել առաջինը, մեր երկրում ԶՈւ գլխավոր շտաբը գլխատված է: Սրանք բանակի մարտունակությունը վերականգնելու համար ոչ մի քայլ չեն արել եւ մնալու պարագայում էլ չեն անելու»,-ասաց պատգամավորը :

Նշենք,որ հանրահավաքի մասնակիցները արդեն վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, շուրջօրյա նստացույցեր են անցկացնելու, առավոտյան էլ անհնազանդության ակցիաներ են անելու:

Ավելին՝ տեսանյութով:

Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica