Պայքարը պետք է ավարտվի ժողովրդական շարժման հաղթանակով, ազգային միասնության կառավարությունով․ Աշոտյան
Հասարակություն

Րոպեներ առաջ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտից մեկնարկել է ՀՀԿ անդամների քայլերթը։ Քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ մասնակցելու 16։00-կայանալիք համաժողովորդական հանրահավաքին։
«Առաջին անգամ չէ, որ մենք Սուրբ Աննա եկեղեցու մոտ ենք հավաքվում,բայց առաջին անգամ է, որ նման հոծ բազմություն կա և առաջին անգամ է, որ, ինչպես միասնական ընդդիմության ներկայացուցիչներն են հայտարարել, պայքարն ավարտուն տեսք պետք է ունենա, պետք է ավարտվի ժողովրդական շարժման հաղթանակով, ազգային միասնության կառավարությունով․ երկիրը փլատակներից բարձրացնելու ընդհանուր գործով»,-քայլերթի մեկնակից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։