Պետք է պարզել՝ նշվածները թրքասեր ոստիկաննե՞ր են, թե ՔՊ-ի կողմից վարձված թուրքեր․ Ռուբեն Մելիքյան
Հասարակություն

Քաղաքացիական հագուստով ոստիկանները իրավունք չունե՛ն մասնակցել քաղաքացիներին բերման ենթարկելու գործողությանը, որովհետև նրանք որևէ տարբերանշան չունեն, ու նրանք իրենց ազատ են զգում՝ վայրագություններ կատարելու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«ՔՊ գրասենյակի դիմացից բերման ենթարկված մի քանի քաղաքացի վնասվածք է ստացել, ու առհասարակ՝ ոստիկանները իրենց շատ վատ են պահել։
Այս առումով՝ պետք է պարզել՝ նշվածները թրքասեր ոստիկաննե՞ր են, թե քպ-ի կողմից վարձված թուրքեր»,- գրել է Մելիքյանը։