close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման է գնում նաև Ցեղասպանության ճանաչումների ճնշմամբ․ Կիրո Մանոյան

Քաղաքական

22 Ապրիլի 2022, 13:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման է գնում նաև Ցեղասպանության ճանաչումների ճնշմամբ․ Կիրո Մանոյան

ԱՄՆ գործադիր իշխանության կողմից անցյալ տարի քաղաքականության փոփոխությունը, որը դրսևորվեց նախագահ Բայդենի կողմից Ապրիլի 24-ի ուղերձում Ցեղասպանության ճանաչմամբ, շատերի համար արդեն ազդանշան էր, որ ճանաչումը անխուսափելի է և տարբեր պետություններ կշարունակեն ճանաչել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայ դատի եվ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մամուլի ասուլիսում։

«Հիմա հարցն ի՞նչ է․ հարցն այն է, որ այդ ճանաչումից հետո կարևոր երկու պետություներում՝ Իսրայելում և Մեծ Բրիտանիայում ճանաչելու որոշ քայլեր արվել են՝ ո՛չ պետություններն իրենք, այլ տարբեր քաղաքական ուժեր այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում են։ Բայց նաև ընդհանրապես պիտի ասել, որ աշխարհում կան իրադարձություններ, որոնք շատ էլ նպաստավոր չեն, որ արագ ձևով դա տեղի ունենա։ Բայց հենց ԱՄՆ գործադիրի կողմից ճանաչումը նոր հնարավորություններ է տալիս հատկապես ԱՄՆ-ում,  որ այլ օրինագծեր էլ առաջ քաշվեն, որոնք հնարավորություն կտան հատուցման հարցերը բարձրացնել»,-ասաց Կիրո Մանոյանը։

Որպես մեկ օրինակ նա նշեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին արդեն ներկայացված նոր օրինագիծը, որով 10 միլիոն դոլար պետք է հատկացվի Կոնգրեսի գրադարանին, որ Ցեղասպանության մասին ուսուցման աշխատանքներ տարվեն։ Կան նաև քննարկումներ՝ արդյո՞ք այլ նահանգների մեջ կարելի է օրինագծեր որդեգրել, որոնց հիման վրա դատական գործեր կհարուցվեն Ցեղասպանությունից տուժածների ժառանգներին հատուցման ուղղությամբ։

«Հարցը նաև այն է, որ ճանաչման գործընթացը ինքնանպատակ չէ՝ այն ի վերջո մղելու է, որ Թուրքիան ինքը ճանաչի ու պատասխանատվություն կրի․ այդ ճնշումը մենք տեսնում ենք։ Նաև այդ պատճառով է, որ Թուրքիան ուզում է Հայաստանի հետ իր հարաբերությունները բնականոնացնել․ Բայդենը Էրդողանին ասել է, որ լավ կլինի, որ հարցերը կարգավորես Հայաստանի հետ»,-ասաց Կիրո Մանոյանը։

Այս պայմաններում Հայաստանի իշխանություների կեցվածքն է, որ խնդրահարույց է։

«Բայց ընդհանրապես, մեզ համար՝ որպես հայության, այս անցած 2 տարում 44-օրյա պատերազմի հետևանքների վերցաման խնդիր կա։ Նախապատվությունների հարց կա, բնականաբար, որոնց ուղղությամբ էլ արտասահմանում Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն աշխատանք են տանում»,-ասաց Կիրո Մանոյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica