close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հերթական խայտառակությունն ու սուտն արդեն Մոսկվայում․ Գեղամ Մանուկյան

Հասարակություն

20 Ապրիլի 2022, 19:43
 Փաշինյանի հերթական խայտառակությունն ու սուտն արդեն Մոսկվայում․ Գեղամ Մանուկյան

Այսօր կեսօրից պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրահոսերում շրջում էր վերնագիր, թե Փաշինյանը Պուտինի հետ համաձայնության է եկել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Պարզվում է Փաշինյանը հերթական անգամ խաբում է, խաբել է Հայասաստանի հասարակությանն ու անգամ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վոլոդինին, որի հետ հանդիպմանն էլ իբր այդ մասին Նիկոլը հայտարարել է։

Լուրը տարածել է Հայաստանի կառավարությունը, ժամը 14։19-ին լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրություններում նշված է (ուղղակի մեջբերում հաղորդագրությունից, որը պահպանված է) «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ: Իբր Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Փաշինյան-Պուտին վերջնական համաձայնության կայացման առիթով ադրբեջանցիները սկսեցին աղմուկ բարձրացնել, որից հետո, ամենայն հավանականությամբ Կրեմլից ստացված զանգից հետո արդեն ԿՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է, ու նշվել, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։

Մեկը, որն արդեն մեկ տարուց ավելի մամուլի քարտուղար չունի, ամեն վարկյան, անգամ միջազգային հարթակներում է ստում այլևս անվերադարձ մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում։

Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր 



Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica