close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհրաժեշտ է հրավիրել Սփյուռքի 7-րդ համաժողով և այնտեղ քննել Արցախի ճակատագիրը․ Արշակ Սադոյան

Քաղաքական

19 Ապրիլի 2022, 11:14
 Անհրաժեշտ է հրավիրել Սփյուռքի 7-րդ համաժողով և այնտեղ քննել Արցախի ճակատագիրը․ Արշակ Սադոյան

Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որ Արցախի խնդիրը լուծվի ոչ միայն ՀՀ իշխանությունների կամ ընդդիմության կողմից, այլ համազգային քննարկումների, համազգային ընդունելի կազմակերպության վճռով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը։

Նա առաջարկեց հրավիրել համահայկական համաժողով և այնտեղ քննել Արցախի ճակատագիրը։

«Նիկոլ Փաշինյանը եթե հայտարարում է, որ ընտրվել է հայաստանաբնակների կողմից, դա բոլորովին չի նշանակում, որ նա իրավունք ունի միջամտել և լուծել Արցախի հարցը, որովհետև Արցախի հարցը հայ ժողովրդի հարցն է։ Ավելին, ժամանակին, երբ Արցախի մտավորականները պահանջում էին իր հրաժարականը, ասաց՝ բայց նրանք ինձ ընտրե՞լ են, որ պահանջում են իմ հրաժարականը, հիմա նրանք քեզ ընտրե՞լ են, որ դու որոշես Արցախի ճակատագիրը։ Այսինքն, Արցախի բախտը պետք է որոշվի համազգային քննարկումների, համազգային ընդունելի կազմակերպության վճռով, ոչ թե ՀՀ կառավարության։ Դրա համար առաջին խնդիրը, որ հիմա անհրաժեշտ է՝ հրավիրել Սփյուռքի 7-րդ համաժողով և համաժողովում քննել Արցախի հարցը»,-ասաց Արշակ Սադոյանը։

Նա մանիպույլացիա է համարում Փաշինյանի հայտարարությունը, իբրև թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նիշը Արցախի կարգավիճակի հարցում։ Նա հիշեցնում է, որ միջազգային հանրության պահանջները հիմնված պիտի լինեն Հելսինկյան պայմանավորվածությունների վրա, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղեկավարվում է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառման սկզբունքներով։

«Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը դրված է ԵԱՀԿ-ի հիմքում։ ԵԱՀԿ ստեղծման ամբողջ խնդիրը եղել է հետևյալը․ որպեսզի առաջիկայում պետությունների միջև պահանջներ չստեղծվեն, պատերազմները որևիցե ձևով հնարավորինս դադարեցվի, դրեցին սկզբունք՝ ինչ եղել է անցյալում, մնում է այդ սահմաններում, միակ դեպքը, երբ տարածքային ամբողջականության սկզբունքը չի պահպանվում, այն է, երբ ապագաղութացման գործընթացներ են գնում, այդ դեպքում ազգերի ինքնորոշման սկզբունքն է գործում և ազգերին թույլատրվում  է պայքարել իրենց իրավունքների համար։ Այդ տեսակետից ակնհայտ է, որ միջազգային հանրությունը լրիվ ընդունում է Արցախի ինքնորոշման իրավունքը, և բնական է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող պահանջել, որ այդ ինքնորոշման սկզբունքը մի կողմ դրվի, ղեկավարվեն միայն տարածքային ամբողջականության սկզբունքով։ Այդ տեսակետից զարմանում եմ, թե Նիկոլն ինչ է ասում միջազգային հանրության պահանջների մասին, որովհետև ազգերի ինքնորոշման իրավունքը դրված է հենց Ղարաբաղյան շարժման հիմքում։ Միջազգային հանրությունը չի կարող պահանջել, որպեսզի Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ»,-համոզված է Արշակ Սադոյանը։

Կարծում եմ, որևիցե պահանջ չկա, որ  Արցախի կարգավիճակը լինի Ադրբեջանի կազմում, նշեց նա, ուղղակի դա հերթական մանիպուլյացիան է, որին սովոր է Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է հանրությանը առաջիկա կործանարար զիջումներին գնալու, «խաղաղության պայմանագիրը» կնքելու այն պայմաններով, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում»,-ասաց նա։

Արշակ Սադոյանը նկատում է, որ Փաշինյանը պատրաստ չէ դիմակայելու Ադրբեջանի ճնշումներին, դրա համար անընդհատ խոսում է խաղաղությունից, ինչը նշանակում է տանուլ տալ Արցախը։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica