close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը հայոց երրորդ հանրապետության գերեզմանափորն է. Ավետիք Չալաբյան

Քաղաքական

15 Ապրիլի 2022, 15:01
 Նիկոլ Փաշինյանը հայոց երրորդ հանրապետության գերեզմանափորն է. Ավետիք Չալաբյան

Սա և՛ վերջն է, և՛ սկիզբն է։ Ապրիլի 13-ին և 14-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը հայոց երրորդ հանրապետության վերջն է: Փաշինյանը հայոց երրորդ հանրապետության գերեզմանափորն է և նույնիսկ, ինչ-որ իմաստով, հպարտանում է այդ դերով, ցավալիորեն․ «Հայկական օրակարգ» շարքի՝ «Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Այն տրամաբանությունը, որի վրա հիմնվել էր ՀՀ երրորդ հանրապետությունը, այդ ելույթներով վերջացավ, և հիմա մեր առջև կանգնած է հարց՝ կստեղծե՞նք ՀՀ չորրորդ հանրապետություն, թե՞ ոչ և պետությունը կդադարի գոյություն ունենալ, թեև ֆորմալ առումով, կպահպանի իր ատրիբուտները։ 1920 թվականի օգոստոսին, երբ Երևանում ցնծում էին Սևրի պայմանագրի կնքման առիթով, մի քանի ամիս անց՝ նոյեմբերին արդեն, Հայաստանի հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ: Եվ նույն կառավարությունը, որը ստորագրել էր Սևրի պայմանագիրը, ՀՀ-ի կազմալուծման պայմանագիր ստորագրեց ռուսական 11-րդ բանակի և նրան ներկայացնող բոլշևիկյան ուժերի հետ: 1921 թվականի ապստամբությունից հետո Հայաստանի հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։ Կարևոր է հասկանալ՝ ո՞ր պահին ենք մենք պետություն կորցնում: Մենք մշակութային ազգ ենք, և ինչ-որ մի բան մեզ անընդհատ չի բավականացնում պետություն ստեղծելու համար»,-ասաց Չալաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica