close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիվանդության վաղ հայտնաբերումը օգտակար է թե՛ գրպանին, թե՛ պետությանը․ վիրաբույժ Ներսես Ներսեսյան

Տեսանյութ

14 Ապրիլի 2022, 21:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիվանդության վաղ հայտնաբերումը օգտակար է թե՛ գրպանին, թե՛ պետությանը․ վիրաբույժ Ներսես Ներսեսյան

Բժշկի պետք է դիմել ոչ միայն գանգատ ունենալու դեպքում, այլ նաև առանց գանգատի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում վստահեցրեց վիրաբույժ, էնդոսկոպիստ, «Տոնոյան բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ներսես Ներսեսյանը։

Սա, նրա համոզմամբ, օգտակար է ոչ միայն առողջությանը, մարդու գրպանին, այլև պետությանը։

«Ենթադրենք, հաստ աղիքում կամ ստամոքսում պոլիպներ կան, որոնք նախաքաղցկեղ են դիտարկվում, հայտնաբերելու ժամանակ, անմիջապես հիվանդի համաձայնությամբ կատարվում է պոլիպների հեռացում, որը մի քանի անգամ ավելի էժան է, դյուրին է, քան որ անցներ ժամանակ, այդ պոլիպը դառնար չարորակ գոյացություն, հետո կատարվեր օրգանի ռեզեկցիա, այդ մարդու կյանքի որակը կտուժեր դրանից, աշխատունակությունը կընկներ, պետության կողմից թոշակ պիտի ստանար։ Այսինքն, նույնիսկ պետության մասին մտածելով՝ պետությունը պետք է դնի այնպիսի ծրագրեր, որոնցով շուտ կհայտնաբերվեն խնդիրները, որպեսզի իր ազգաբնակչությունն ավելի շուտ առողջանա, չդառնա հաշմանդամ, ինքն այդ հաշմանդամին թոշակ չվճարի․ սա զուտ ֆինանսատնտեսական մասին է։ Եվ իհարկե, ամենակարևորը հիվանդի համար է, որ նա օնկոհիվանդ չդառնա»,-զգուշացրեց վիրաբույժը։

Էնդոսկոպիստ բժշկին դիմելու պատճառ կարող են լինել ցավերը որովայնում, դիսկոմֆորտը, փսխումը, սրտխառնոցն, այրոցի զգացումը, գխտոցները, կղանքի հետ արյան և լորձի արտադրությունները։

«Անպայման պետք է կատարվի էնդոսկոպիկ հետազոտություն․ արդեն բժիշկը տեղում որոշում է՝ վերի՞ն, թե՞ ստորին հատվածները հետազոտել։ Հիվանդությունը հայտնաբերվում է և բուժումը կազմակերպվում»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

Միայն թե նրա խորհուրդն է, որ չսպասեն այս նշաններին, այլ դիմեն հետազոտության համար, եթե անգամ որևէ գանգատ չունեն։

«Առաջներում, երբ ես ուսանող էի՝ այդ շեմը 55 տարեկանն էր, հիմա իջեցրել են 45 տարեկանի, որովհետև հիվանդությունները երիտասարդանում  են։ Անձը հենց դառնում է 45 տարեկան, պետք է էնդոսկոպիկ հետազոտություն անցնի։ Նպատակն է հայտանբերել նախաքաղցկեղային հիվանդությունները։ Ցավոք սրտի, այդ փուլում հիվանդությունը ոչ մի կերպ իր մասին չի տեղեկացնում, մարդը գանգատ չունի, բայց նրա օրգանիզմում պրոցես է զարգանում, որը դեռ քաղցկեղ չէ՝ նախաքաղցկեղ է։ Պրոֆիլակտիկայի իմաստն այն է, որ հայտնաբերվի այդ նախաքաղցկեղային վիճակը և լուծում տրվի՝ էնդոսկոպիայի եղանակով հեռացվի այդ բարորակ գոյացությունը»,-ասաց բժիշկը։

Հետազոտությունը բարդ չէ՝ վստահեցրեց բժիշկը, անզգայացման եղանակով է արվում, և հաճախ հիվանդը, հետազոտությունից հետո հարցնում է՝ ե՞րբ եք սկսելու։

Բայց արդեն խորացած հիվանդությունների դեպքում, օրինակ, լեղաքարային հիվանդության ժամանակ, երբ քարը փակում է լեղածորանը, միայն ամենահմուտ բժիշկներին է հաջողվում մարդուն չվնասելով այն դուրս բերել օրգանիզմից։ «Տոնոյան բժշկական կենտրոնի» մասնագետներն ու սարքավորումները լավագույններից են։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica