close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախ՝ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն՝ հայկական Նյուրնբերգը. Գեղամ Նազարյան

Քաղաքական

14 Ապրիլի 2022, 12:45
 Նախ՝ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն՝ հայկական Նյուրնբերգը. Գեղամ Նազարյան

Երեկ խորհրդարանում հնչած այն միտքը, թե հնարավոր էր խուսափել պատերազմից, բայց այդ դեպքում տարբերությունն այն կլիներ, որ զոհեր չէին լինի, մեղմ ասած, հունից հանել, զայրացրել է հերոս, նահատակ տղերքի ծնողներին, եղբայրներին, քույրերին, կանանց եւ երեխաներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Ճշմարտություն հանուն սերունդների» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը, զոհվել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է. նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն հայկական Նյուրնբերգը։ 

Մեր տղերքին նահատակության տանողը խոստովանում է, որ տղերքը կարող էին եւ չզոհվել ու կարծում է, որ գոնե հրաժարական չպետք է տա։

Հայաստանի փրկության գործընթացն առաջնորդելու եւ իրականության են հասցնելու հերոս տղերքի ընտանիքի անդամները։ Սա իր մեջ նաեւ մեծ խորհուրդ ունի։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica