close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իր կաշվի համար շան պես դողացող այդ անասունը, պատրաստ է 100 000 մարդ գնդակահարել, բայց ինքնակամ չգնալ․ Զաքար Խոջաբաղյան

Հասարակություն

14 Ապրիլի 2022, 00:04
 Իր կաշվի համար շան պես դողացող այդ անասունը, պատրաստ է 100 000 մարդ գնդակահարել, բայց ինքնակամ չգնալ․ Զաքար Խոջաբաղյան

Քանի որ անձնական նամակներով արդեն շատ են էս թեմային անդրադառնում, փորձեմ էսպես գրել։ Ընդդիմության խնդիրն էն է, որ կարծում է, թե եթե հրապարակում 100 000 մարդ հավաքվի, էդ սրիկան ինքն իրեն թողնելու է գնա։ Ոչ, ոչ, եւ էլի՝ ոչ... Իր կաշվի համար շան պես դողացող այդ անասունը, պատրաստ է անձամբ գնդացիրը դնել հրապարակի ամենաբարձր շենքում, ու 100 000 մարդ գնդակահարել, բայց ինքնակամ չգնալ։ Նույնիսկ եթե 1 միլիոն մարդ դուրս գա փողոց, միեւնույն է, նա հենց էնպես չի գնա։ Նա իր կաշվի համար էնպես է դողում, որ անգամ սեփական ընտանիքն ու երեխեքին է պատրաստ որպես կենդանի վահան օգտագործել, բայց չգնալ...

Հետեւաբար, սին է էն ենթադրությունը, եւ իզուր այն սպասումը, որ շատ մարդու դեպքում հնարավոր կլինի անցնցում հեռացնել դրան։ Հասկանում եմ՝ փորձ է արվում ցույց տալ, որ մարտի 1-ի սադրողն էլ ինքն էր։ Բայց դա նույնիսկ ապացուցելու կարիք չունի։ Ամեն ինչ պարզ էր եւ պարզ է առանց դրա։

Էնքան մարդ ինչքան դուրս է եկել փողոց մինչ այս պահը, դրանից ավել մարդ դուրս չի գալու (համենայն դեպս մոտիկ ապագայում): Տարբեր պատճառներով դուրս չեն գալու։ Նախ մարդիկ դուրս չեն գալիս, նրանց դուրս են բերում։ Էդ տականքի համար գործին կպել էին տարբեր կլաններ, աղանդավորական կառույցներ եւ այլ կազմակերպություններ։ Էս պարագայում, դրանք բոլորը աշխատում են նրա օգտին։

Հանրության մի մասն էլ հետպատերազմյան ընկճախտի մեջ է, ու անորոշության վախից դուրս չի գալու։ Հետեւաբար, գիտակից ու ակտիվ զանգվածը, որը դուրս է գալիս՝ էդքանն է։ Ավել մի սպասեք։

Դրանք իրենց սատելիտներով օգտվում են այն հանգամանքից, որ ընդդիմությունը սպասում է կրիտիկական զանգվածի դուրս գալուն, որպեսզի անարյուն խնդիր լուծի, եւ նրանք, հասկանալով, որ այդ քանակը դուրս չի գա, եւ նույնիսկ եթե դուրս գա, ապա թքած ունեն դրա վրա, օգտվում են այդ հանգամանքից ու ընդդիմությանը մեղադրում անորոշության, օրակարգ չունենալու կամ դավաճանների հետ համագործակցելու մեջ։ Մի մասը դիտավորյալ է էդ քարոզն անում, մյուս մասն էլ միամտաբար է ընկել այդ թակարդը, ակնկալելով, բայց չտեսնելով սպասված կտրուկ ու հստակ քայլեր... Հասկացեք վերջապես, էս շանորդին ինքնուրույն չի գնալու։ Էլի ու էլի եմ կրկնում, նույնիսկ եթե 1 միլիոն մարդ դուրս գա փողոց, նա պատրաստ է հրապարակի ամենաբարձր կետից գնդակահարել էդ բնակչության կեսին, բայց չգնալ։

Հետեւաբար, հստակեցրեք կոնկրետ առարկայական ճանապարհային քարտեզը։

Դրանք վախկոտ փթիրներ են։ Մի խաղալիք ճայտրուկ մոտները դմփա, երեք պամպերս կփոխեն։

Դժվարն էն է, իրենց վախկոտների թիմը հասկանա, որ հանգիստ ժամանակները վերջացան իրենց համար։

Իրենցից ամենաանձեռնմխելի համարվող բայց երկրորդ-երրորդ էշելոնում դիրքավորված ցանկացած մեկին իր հոր հետեւից ջրի ուղարկելուց հետո, էդ վախկոտների խմբակում պանիկա կսկսվի, ու աջ ու ձախ կփախչեն՝ մեկը մյուսին կոխ տալով։

Էս է։ Առանց ցնցում հնարավոր չի լինելու լուծել էս պայթյունավտանգ հարցը։ Հատկապես, որ երկիրը արդեն քանի տարի է հիմքից ցնցվում է։ Հետեւաբար, կամ թաթախվում ես էդ թեմայում, ու պատրաստ ես մի քիչ էլ «կեղտոտվել»՝ կեղտը մաքրելով, կամ էլ քեզ փոխարինելու կգա մեկը, որը պատրաստ է կեղտ մաքրելիս մի քիչ էլ ձեռքերը կեղտոտել։ Կամ էլ, վատագույն դեպքում, կեղտը մեր պետությունը մինչեւ կոկորդ կլինի ու ժողովրդին ու իր ապագան կխեղդի էդ կեղտի մեջ...

Էս է։ Եղած ուժով բավարարվենք, ու հարցին լուծում տանք, վերջապես։ Եղած ուժն էլ լիուլի բավարար է բաբելոնյան աշտարակաշինության վախկոտ փթիրների հախից գալու համար...

Պատահական չի, որ էդ խմբակը իրեն հիմնական ու ամենավտանգավոր թշնամի էր կարգել «քյառթուներին»... նրանք խոսալ, բացատրել չունեն՝ չորով հարցերը լուծում են։ Ու վերջ... Էս ա։ Էս հարցը տենց չորով պիտի լուծվի... Առաջն Աստված...

Զաքար Խոջաբաղյան

Բժիշկ


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica