close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հիմնական ասելիքն հետևյալն էր, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Ագնեսա Խամոյան

Քաղաքական

13 Ապրիլի 2022, 13:54
 Փաշինյանի հիմնական ասելիքն հետևյալն էր, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Ագնեսա Խամոյան

Փաշինյանի այսօրվա ելույթի հիմանական ասելիքը հետևյալն է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ինքն իր իշխանության օրոք Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմից դուրս, սա է հիմնականը, որ փորձում է հասցնել հանրությանը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այս իշխանությունների մնալու դեպքում մենք կորցնելու ենք Արցախը, մենք նոր մարտահրավերների առաջ ենք կանգնեցնելու ՀՀ-ն: Փաշինյանը պետք է ունենա այն գիտակցումը, որ ՀՀ որևէ իշխանություն չունի այդ մանդատը, որ Ադրբեջանի օգտին լուծի Արցախի հարցը:

Պետք է տեղի ունենա հանրաքվե և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Արցախցիների փոխարեն իրենց ճակատագիրը վճռելու իրավունք որևէ մեկը չունի, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանը: Նա պետք է գիտակցի, ինքը պետք է հեռանա, իր չհեռանալով նա նոր պատերազմ է բերելու, նոր խնդիրներ է ստեղծելու»,-ասաց նա:

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica