Այսօր տեղի է ունեցել մեծագույն խայտառակություն․ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է
Հասարակություն
12 Ապրիլի 2022, 22:10

Այսօր տեղի է ունեցել մեծագույն խայտառակություն․ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է։
Ռուս խաղաղապահները հասկացրել են, որ իրենք որևէ խնդիր չունեն պատգամավորներին թողնելու Արցախ՝ հատկապես, որ ընդդիմադիր պատգամավորներից շատերը բազմիցս եղել են Արցախում 2020 թ․ պատերազմից հետո։ Խաղաղապահներն ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ որոշմամբ է պատգամավորների ցուցակը կազմվել, և իրենք պարզապես կատարում են նրանց ցանկությունը, քանզի որպես խաղաղապահ՝ չէին կարող մերժել այն։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ այսպես կոչված օպերատիվ կապը, որը հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների միջև, գործում է ստվերային պայմանավորվածությունների շրջանակներում, և հենց Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին Արցախ մեկնելու մասին, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն օպերատիվ արձագանքեցին դրան։
Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ ջանքն է, որը հուշում է, որ Արցախը Հայաստանի այսօրվա իշխանությունները տեսնում են Ադրբեջանի կազմում։
Արգելելով ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ՝ նաև ուզում են ցույց տալ, թե իբր հենց այդ պատճառով է, որ իրենք էլ չեն կարողանում գնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ իրե՛նք են ամեն ինչ արել, որպեսզի պատգամավորների մուտքն Արցախ արգելվի։
Սա խոսում է այն մասին, որ օրվա իշխանություններին պետք է ցանկացած քաղաքական գնով հեռացնել, ավելի ճիշտ՝ վռնդել Հայաստանի իշխանական համակարգից։
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
16 Օգոստոսի 2022, 22:36
17 Օգոստոսի 2022, 13:08
17 Օգոստոսի 2022, 13:23
12 Օգոստոսի 2022, 23:28
12 Օգոստոսի 2022, 23:48
13 Օգոստոսի 2022, 00:06
13 Օգոստոսի 2022, 01:11
13 Օգոստոսի 2022, 09:40
13 Օգոստոսի 2022, 10:03
13 Օգոստոսի 2022, 10:28
13 Օգոստոսի 2022, 10:58
13 Օգոստոսի 2022, 11:23
13 Օգոստոսի 2022, 11:45
13 Օգոստոսի 2022, 13:09
13 Օգոստոսի 2022, 13:38
19 Հուլիսի 2022, 16:11
24 Հուլիսի 2022, 16:05
28 Հուլիսի 2022, 22:54
2 Օգոստոսի 2022, 21:59
7 Օգոստոսի 2022, 13:28
12 Օգոստոսի 2022, 23:28
19 Հուլիսի 2022, 16:38
24 Հուլիսի 2022, 16:30
28 Հուլիսի 2022, 22:45
2 Օգոստոսի 2022, 22:18
7 Օգոստոսի 2022, 14:08
12 Օգոստոսի 2022, 23:48
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...