close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս կարելի է վավերացնել մի բան, որը հայտնի չէ․ Արթուր Խաչատրյան

Քաղաքական

11 Ապրիլի 2022, 16:38
 Ինչպե՞ս կարելի է վավերացնել մի բան, որը հայտնի չէ․ Արթուր Խաչատրյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը քննարկում էր «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու  վերաբերյալ նախագիծը։

Կարծիք հայտնելով ներկայացված հարցի վերաբերյալ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն  ասաց․  «Ինչպե՞ս կարելի է վավերացնել մի բան, որը հայտնի չէ» ։

Կառավարության ներկայացուցիչն,  իր հերթին, հարցեր ուղղեց պատգամավորին, սակայն Արթուր Խաչատրյանն ընդգծեց․ «Պարո՛ն  Գևորգյան, երբ գալիս է գործադիրը,  սովորաբար հարցերին պատասխանելու համար է գալիս, ոչ թե  հարցեր տալու համար։ Հիմա ես Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս և խնդրում՝  վարկային փաթեթի բոլոր մանրամասները ներկայացրեք»։

Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ հավելյալ տեղեկատվություն  չունի, ինչով պայմանավորված նիստը նախագահող Գևորգ Պապոյանը ժամանակ հատկացրեց՝ կառավարության ներկայացուցչին՝  համապատասխան տեղեկատվություն հավաքելու  և մանրամասները ներկայացնելու համար։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica