close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը պոզով, թե պոչով է լինում․ Ագնեսա Խամոյան

Հասարակություն

8 Ապրիլի 2022, 23:56
 Բա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը պոզով, թե պոչով է լինում․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Նախ դու Ադրբեջանից 5 սկզբունք-պահանջներ ես ստանում, հետո դրանք իբր լրացումներով ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբին, հետո Բրյուսելում Շառլ Միշելի քավորությամբ Ալիեւի հետ հանդիպում ես անցկացնում ու բառ անգամ չես խոսում Մինսկի խմբից, «թաղում» Մինսկի խումբը ու երբ Լավրովն արձանագրում է, որ արեւմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը (Նիկոլ Փաշինյանի քավորությամբ), շատ «միամիտ» «հայտնագործում ես», որ Լավրովը սխալ է ընկալել իրավիճակը։ Բա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը պոզով, թե պոչով է լինում»։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հայտարարել էր,  որ Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե դա Լավրովի ընկալումն է, հայկական կողմը հեռու է մտքից, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կորցրել է գործունակությունը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica