close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պայքարը շարունակում են նաև մեր ընկերները, որոնք գտնվում են ՔԿՀ-ներում․ Ագնեսա Խամոյան

Քաղաքական

6 Ապրիլի 2022, 17:42
 Պայքարը շարունակում են նաև մեր ընկերները, որոնք գտնվում են ՔԿՀ-ներում․ Ագնեսա Խամոյան

Նարեկ Մանթաշյանը անկոտրում էր և երեկվա հանրահավաքով շատ տպավորված էր։ Ցավոք, նա ֆիզիկապես չէր կարող ներկա լինել հանրահավաքին, բայց ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, որդին․ ՔԿՀ-ում Մանթաշյանի հետ տեսակցությունից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Նարեկ Մանթաշյանը խնդրել է փոխանցել, որ պայքարը շարունակվում է, շարունակվում է նոր թափով, և երեկվա մեր հանրահավաքը դրա մասին էր։ Սա մեկնարկն էր, և սա ունենալու է շարունակականություն։ Նարեկ Մանթաշյանը ևս վերահաստատեց դրա կարևորությունը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ իրենց այցը Նարեկ Մանթաշյանին խորհրդանշական է։

«Մենք այլ գործընկերների, ցավոք, չկարողացանք տեսնել, որովհետև միայն Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների արգելանքն է դուրս եկել, բայց մեր այցը խորհրդանշական էր, որ պայքարը շարունակվում է՝ անկախ նրանից, թե մեզ որքան կճնշեն, դեռ ում կբերեն, պայքարը շարունակում են բոլոր այն մարդիկ՝ մեր համախոհները և մեր ընկերները, որոնք գտնվում են այս շենքում կամ ՀՀ այլ կալանավայրերում»,- ասաց պատգամավորը։

Խամոյանը, կարևորելով ընդդիմության ապրիլի 5-ին հրավիրած հանարահավաքը,նշեց, որ այդ հանրահավաքում մի քանի միֆեր կոտրվեցին։

«Առաջին միֆը, թե հայ ժողովուրդը երես է թեքել Արցախից․ երեկ 15-17 հազար մարդ է ներկա է գտնվել հանրահավաքին, մարդիկ իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ Արցախի կողքին են, որ Արցախը միևնույն չէ հայ ժողովրդի համար։ ՀՀ-ում ապրող քաղաքացիների համար դա ամենակարևոր արձանագրումն էր։ Երկրորդ կարևոր արձանագրումը՝ սին էին բոլոր՝ այս ընթացքում հնչած խոսքերը, որ խորհրդարանական ընդդիմությունը չունի այլևս աջակցություն, կորցրել է իր աջակցությունը խորհրդարան գնալուց հետո, դա ևս փշրվեց։ Եվ  ամենակարևորը՝ ժողովրդի անունից երեկ կայացված սկզբունքների հրապարակումն էր, հայտարարության տեքստի, կարելի է ասել՝ հռչակագրի ընդունումը․․․»,- նշեց Խամոյանը՝ վերահաստատելով, որ պայքարը շարունակվում է և նոր թափ է ստանալու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica