Հունգարիայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ` երկրի հասցեին վիրավորական հայտարարությունների պատճառով
Աշխարհ

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳՆ՝ Կիևի վիրավորական հայտարարությունների պատճառով։
«Ժամանակն է, որ ուկրաինացի առաջնորդները դադարեն վիրավորել Հունգարիային և ճանաչեն հունգար ժողովրդի կամքը»,- ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
Ավելի վաղ վարչապետ Օրբանը խորհրդարանական ընտրությունների արդյունքներին հաջորդած իր ելույթում Զելենսկիին նշել էր այն հակառակորդների թվում, որոնց դեմ ստիպված են լինում պայքարել։ Ցուցակում էին նաև հիմնական միջազգային լրատվամիջոցները, բրյուսելյան պաշտոնայներ և «Սորոսի կայսրության» փողերը։