close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանն այսօր կլինի հանրահավաքի մասնակիցների շարքերում՝ ժողովրդի հետ. Արմեն Աշոտյան

Քաղաքական

5 Ապրիլի 2022, 13:21
 Սերժ Սարգսյանն այսօր կլինի հանրահավաքի մասնակիցների շարքերում՝ ժողովրդի հետ. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին․ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ՀՀԿ նախագահ, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական «ամագ» ունեցող մարդ, այլև մասնակցելու է նաև որպես ՀՀ մտահոգ քաղաքացի։ Քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում երկու հայկական միավորների շուրջը։ Պատկերացրեք, թե ինչ օրհասական է վիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլ նաև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին։ Վերջին անգամ այսպիսի օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել են ՀՀ երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը», - ասաց Արմեն Աշոտյանը։

 Նրա խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահը ելույթ չի ունենա, կլինի հանրահավաքի մասնակիցների շարքերում՝ ժողովրդի հետ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica