Ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում առարկայական ներկայացնել բարեփոխումների փաթեթը․ Գեղամ Մանուկյանը՝ փոխնախարարին
Քաղաքական

Ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում առարկայական ներկայացնել բարեփոխումների փաթեթը․ հարցն ուղղելով պաշտպանության փոխնախարարին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հանձնաժողովում պարբերաբար եղել է խոստում՝ ներկայացնել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգ, սակայն մինչև հիմա Պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ այդ բարեփոխումների հայեցակարգը»,- նշեց պատգամավորը:
Փոխնախարարն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ բազմիցս քննարկումներ են եղել։ Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ խոսքը համապարփակ բարեփոխումների մասին է։
Մանրամասն՝ տեսանյութում։