close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք փուլային, կստանաք փաթեթային. Գևորգ Դանիելյան

Քաղաքական

4 Ապրիլի 2022, 11:41
 Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք փուլային, կստանաք փաթեթային. Գևորգ Դանիելյան

Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻն, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ, բայց արդեն այնպիսին, որում անգամ ակնարկ չի լինի Արցախի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, «փաստերով» կապացուցենք, որ դեռ վաղուց իբր նախկիններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն «ընկալմամբ», ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է պահպաներ սոսկ իր հայկականությունը Ադրբեջանի կազմում, ոչ ավելին, ուստի «նոր» պահանջները հղի են մեծ վտանգներով։

Հ.Գ. Մենք բարոյական իրավունք չունենք շեղվելու միջազգային նվազագույն սկզբունքներից ու Սահմանադրության հիմնադրույթներից, մենք պարտավոր ենք շարունակել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը և այո, հստակ նախապայման առաջադրել, որ եթե չի ընդունվում արդեն իսկ կայացած պլեբիսցիտը, ապա առնվազն որպես փոխզիջումային տարբերակ՝ սեղմ ժամկետում և հստակ ընթացակարգով պետք է երաշխավորվի նոր պլեբիսցիտ, որի արդյունքները պետք է հարգվեն աներկբա։ Առանց այս ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ, ցանկացած բանակցություն իմաստազուրկ է։ Ողջամտությունը թելադրում է, որ ամեն գնով հարկ է գնալ այս քայլին, միևնույն է՝ Արցախը չի մնա Ադրբեջանի կազմում ...»։

Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica