close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապիտուլյանտները նեղվել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ուտում Նիկոլի պրիմիտիվ կուտը․ Արմեն Աշոտյան

Հասարակություն

1 Ապրիլի 2022, 20:50
 Կապիտուլյանտները նեղվել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ուտում Նիկոլի պրիմիտիվ կուտը․ Արմեն Աշոտյան

Փակ դահլիճում Արցախի հարցով քննարկման առաջարկի մասին

Կապիտուլյանտները նեղվել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ուտում Նիկոլի պրիմիտիվ կուտը փակ ձեւաչափով Արցախին վերաբերող հարցերը քննարկելու համար:

Եթե դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչու է ընդդիմությունը կայացրել այդ ճիշտ որոշումը, փակագծեր բացեմ՝

❗️Մեր ժողովուրդը պետք է ամբողջությամբ տեղեկացված լինի բանակցությունների անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Փակ ձեւաչափով դա անել հնարավոր չէ: Ժողովրդից իբր գաղտնիքներ չունեցող, հետո ժողովրդի մեջքի հետեւում հայրենիք ծախածը հիմա էլ ուզում է ժողովրդի աչքից հեռու էժան շոու բեմադրի:

❗️ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ նոր ստեր է ուզում պոռոտախոսել Նիկոլը, որպեսզի, ինչպես նախկինում, հստակ ու իրական տեղեկատվություն հաղորդեն մեզ:

❗️ԱԺ-ում փակ ձեւաչափով Նիկոլի դերասանությամբ քննարկումը վերածվելու է առանց իր համար ժամային սահմանափակումների մեկ մարդու թատրոնի, այն ինչ ընդդիմության նկատմամբ կրկին միակողմանի կիրառվելու է լռեցնելու, խոսափողը անջատելու, ձայնից զրկելու ստոր գործիքակազմը:

❗️Նման քննարկումը կարող է լինել բացառապես հանրային, ուղիղ եթերում, տեղում հասանելի պետք է լինեն բոլոր փաստաթղթերը, վկայությունները եւ փաստերը:

Արմեն Աշոտյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica