close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոսել եմ Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման և Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների վերաբերյալ. Աննա Գրիգորյան

Քաղաքական

1 Ապրիլի 2022, 17:47
 Խոսել եմ Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման և Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների վերաբերյալ. Աննա Գրիգորյան

«Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում Վաշինգթոնում հանդիպումներ ենք ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ջեքի Սփիրի, կոնգրեսականներ Քեթրին Քլարքի և ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրայսի հետ:

«Ներկայացրել ենք Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը, այդ թվում` Փարուխ գյուղի գրավումը և Խրամոթի բնակիչների ահաբեկումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման հստակ փաստեր:

Շեշտել ենք, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը և, որ Արցախը որևէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում մենք ականատեսն ենք լինելու Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության իրականացմանը և Արցախի վերջնական հայաթափմանը: Եվ որ 21-րդ դարում ցեղասպանության վտանգն առկախված է արդեն արցախահայության գլխին:

Խոսել եմ նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման, օկուպացման և մասնավորապես Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների վերաբերյալ:

Շնորհակալություն ենք հայտնել` կոնգրեսականներին հայ ժողովրդի կողքին լինելու, պարբերաբար Արցախ այցելելու և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու համար»:

 Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր

 

Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica