close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փարուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը. Հոխիկյան

Հասարակություն

28 Մարտի 2022, 18:24
 Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փարուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը. Հոխիկյան

Արցախի Փարուխ գյուղում և Քարագլուխ բարձունքի տարածքում շարունակում են կանգնած մնալ Ադրբեջանի զինված ուժերը։ ՌԴ ՊՆ տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փարուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը։

Թշնամին իրեն նեղություն չի տալիս տարբեր մարտավարություններ մշակելու։ Մտնում է մեր տարածք, զոռբայություն անում ու մնում մի քանի օր՝ ընթացքում երբեմն խոստանալով դուրս գալ, բայց դուրս չի գալիս։ Մնում ու հաստատվում է։

Այդպես եղավ Սև լճի հատվածում, Վարդենիսի մոտ, Ներքին Հանդում, Շուռնուխի մոտ, Փայլասարում։

Հիմա այդպես է Փարուխում ու Քարագլուխում։ Չեմ կասկածում, որ ադրբեջանցիներն այլևս դուրս չեն գա այդ վայրից, եթե նրանց նկատմամբ չկիրառվի ռազմական ուժ։

Քարագլուխը մարսելուց հետո թշնամին կփորձի տիրանալ Վարնկաթաղի կամ Ճաղատսարի բարձունքներին։

Հայկական անվտանգային կառույցները պարտավոր են մեկ քայլ առաջ կանխատեսումներ անել։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica