close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է. Արմեն Աշոտյան

Հասարակություն

27 Մարտի 2022, 12:24
 Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է. Արմեն Աշոտյան

Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։
Սույն ոչնչությանը թվում է, թե նա այդքանից հետո, կարող է գլուխ բարձրացնել։ «Ինծիլիգենտ» արտաքինով փտած դավաճանը կարծում է, որ մենք մոռացել ենք իր նողկալի ծառայությունը հողատուին, ինչի պատճառով մեր գլխին եկավ այդպիսի արյունալի ու դաժան պատերազմ։

Նա.

Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։

Ուրանալով Արցախն իւ ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։

Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիեւին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները ։

Սրա նման սրիկան է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու պատերազմի ուրվականը։

Սա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։

Սա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։

Սա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։

Սա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման եւ մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։

Պետք էր կատարյալ ստահակ լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։

Ձայնդ կտրիր ու սպասիր դատիդ, դավաճան։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ 


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica