close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԳ նախարարը այդպես էլ չասաց, որ Արցախը որևէ կարգավիճակով չի տեսնում Ադրբեջանի կազմում

Հասարակություն

23 Մարտի 2022, 20:03
 ԱԳ նախարարը այդպես էլ չասաց, որ Արցախը որևէ կարգավիճակով չի տեսնում Ադրբեջանի կազմում

Խորհրդրանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախքան հարցը տալը նկատեց․

«Արձանագրենք, որ բացառիկ հարցուպատասխաններից է, որ լարված մթնոլորտում չի անցնում»։

Այնուհետև դիմելով ԱԳ նախարար Արարար Միրզոյանին ասաց․

«Ադրբեջանը Հայաստանին դիվանագիտական ճանապրահով, ինչպես Դուք եք ասել, փոխանցում է հինգ կետեր։ Դուք ասում եք՝ մենք էլ ունենք մեր կետերը, սկզբունքները, պատկերացումները, և հղում եք անում Արմենպրեսին տված  ձեր հարցազրույցին։ Ես առաջարկում եմ հարգեք այս խորհրդարանը, հարգեք հայ մարդուն և հայ հասարակությանը և հնչեցնենք որոնք են մեր սկզբունքները։ Դուք ասում եք անընդունելի ոչինչ չկա Ադրբեջանի առաջարկներում։ Պարոն Միրզոյան, կարող է հայկական կողմի համար լինել տարբերակ, որը ենթադրում է Արցախի որևէ կարգավիճակով ներառում Ադրբեջանի կազմում»։ 

Միրզոյանը ի պատասխան պատգամավորի կրկին հիշատակեց Արմենպրեսին տված իր հարցազրույցը, սակայն այդպես էլ որևէ կերպ չասաց, որ Արցախը որևէ կարգավիճակով չի ներառվի Ադրբեջանի կազմում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica