close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտում պարտվեցինք, երբ թշնամին հակաՀայաստան ստեղծեց Հայաստանի սրտում. Ասպրամ Կրպեյան

Քաղաքական

22 Մարտի 2022, 18:18
 Մարտում պարտվեցինք, երբ թշնամին հակաՀայաստան ստեղծեց Հայաստանի սրտում. Ասպրամ Կրպեյան

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ․

Հարգելի´ ընդդիմադիր գործընկերներ, սիրելի´ հայրենակիցներ.

Մենք այսօր երկու հակառակ, իրարամերժ իրականությունների կիզակետում ենք: Մի կողմում Հավերժական Հայաստանն է․ հանուն այդ Հայաստանի անձնազոհությամբ դարեդար ճանապարհ հարթածների ժառանգությունն է և հերոսական հայ ժողովուրդը՝ իր անցյալի ու ապագայի հաղթանակներով, իսկ մյուսում` հակաՀայաստանն է, որը միայն մեկ օրակարգ ունի. ինքնապահպանվել` սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը:

հակաՀայաստանի համար Շուշին Շուշա է՝ դժբախտ ու դժգույն։

Հավերժական Հայաստանում Շուշին եղել է, կա՛ ու լինելու՛ է հայկական:

հակաՀայաստանում պարտությամբ են հպարտ․․․

Հավերժական Հայաստանում պարտությունները դասեր են, իսկ ազգային շահի ՀԱՂԹԱՆԱԿԸ` գերնպատակ։ Մեր պատմության ընթացքում հաղթանակներ կերտվել են ու էլի են կերտվելու։

հակաՀայաստանում ՀԱՅՐԵՆԻՔ են զոհում հանուն սեփական անձի ու աթոռի․․․

Հավերժական Հայաստանում սեփական անձը գիտակցաբար դնում են ՀԱՅՐԵՆԻՔԻ զոհասեղանին, որ փրկեն հազարավորներին, որովհետև թուլամորթ վախկոտի պես չէին կարող իջնել Երևանի օդակայանում ու ասել, որ Գետաշենը հանձնեցին:

հակաՀայաստանում Արցախը քաղաքականություն ու բեռ է․․․

Հավերժակական Հայաստանում Արցախն ինքնությու՛ն է:

Սիրելի´ հայ մարդիկ, սիրելի՛ հայրենակիցներ․

մենք չե՛նք պարտվել մարտում, որովհետև թույլ էինք կամ կամք ու պատրաստականություն չունեինք Հայրենիքը պաշտպանելու:

Մենք պարտվել ենք, որովհետև մեր թշնամուն հաջողվեց մասնատել ու հակաՀայաստան ստեղծել Հավերժական Հայաստանի սրտում:

Թույլ չե´նք տալու, որ հայ մարդուց իր նախնիների սրբազան զոհողությամբ վաստակած արժանապատվությունը խլեն և պարտություն պարտադրեն։

Որովհետև հանուն Հավերժական Հայաստանի սերունդները պայքար ու ջանք են դրել, արյուն ու կյանք են դրել դարերով:

Մեր Արցախ-Հայրենիքի 75%-ն օկուպացված է, ով այլ կարծիք ունի կա՛մ ծագմամբ թուրք է կա՛մ կոլաբորացիոնիստ:

Մենք այլընտրանք չունե՛նք․ պիտի ապրենք ա՛յս տարածաշրջանում՝ մեր պատմական ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ:

Այո´, պիտի՛ խաղաղության պայմաններում ապրենք այս տարածաշրջանում, բայց այդ խաղաղությունը չպե՛տք է լինի հայ ժողովրդի հայրենազրկմամբ, այլ այն պարտադրելու ենք մեր թշնամիներին:

Որովհետև նրանց օրակարգը մեկն է եղել թե´ նախորդ դարում, թե´ հիմա:

Հայ մարդ, դու իրավունք չունե՛ս կքելու:

Դու իրավունք չունե՛ս ծնկելու:

Քո՛ պայքարն արդար է:

Հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն Հավերժական Հայաստանի բոլոր միջոցներն արդարացված են:

Հիշի´ր՝ հակաՀայաստանը մեծամասնություն է միայն ա՛յս դահլիճում:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica