ՄԱԿ-ի բոլոր պաշտոնյաները լեգիտիմացրել են ադրբեջանական բարբարոսությունները. Վարդան Ոսկանյան
Հասարակություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրառել է.
«Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից Արցախից բռնազավթված հայկական Շուշիում կազմակերպված վերջին տխրահռչակ «միջոցառմանը» մասնակցած ՄԱԿ-ի բոլոր պաշտոնյաներն իրենց «այցով», ըստ էության, լեգիտիմացրել են ադրբեջանական բարբարոսությունները՝ հայերի գլխատում, հայկական հուշարձանների պղծում ու ավերում և այլն։ Հետևաբար, մենք՝ որպես պետություն և ազգ, բոլոր միջոցներով պետք է հասնենք այս անձանց արդար հետապնդմանը և պատժին։ Հայկական անմեղ զոհերի ոսկորների և պղծված հոգևոր ժառանգության վրա «խրախճանքի» ցանկացած մասնակից պետք է գիտակցի, որ աշխարհի բոլոր ծագերում Հայաստանը և հայությունն ամեն ինչ անելու են, որ նա նույնիսկ սեփական երկրում այլևս չկարողանա զբաղեցնել որևէ քաղաքական, հասարակական կամ մասնավոր պաշտոն, որ նա դառնա հանրության կողմից մերժելի և պախարակելի, որ նրա իսկ ընկերները, զավակները և բարեկամները հրաժարվեն իր հետ նույնականացվելուց։ Կցանկանանք և կկարողանանք գործել այսպես, աշխարհում կսկսեն հարգել մեզ, չենք ցանկանա և կարողանա, լուռ ականատեսը կլինենք մեր նկատմամբ հերթական անարգանքի»։. «Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից Արցախից բռնազավթված հայկական Շուշիում կազմակերպված վերջին տխրահռչակ «միջոցառմանը» մասնակցած ՄԱԿ-ի բոլոր պաշտոնյաներն իրենց «այցով», ըստ էության, լեգիտիմացրել են ադրբեջանական բարբարոսությունները՝ հայերի գլխատում, հայկական հուշարձանների պղծում ու ավերում և այլն։
Հետևաբար, մենք՝ որպես պետություն և ազգ, բոլոր միջոցներով պետք է հասնենք այս անձանց արդար հետապնդմանը և պատժին։ Հայկական անմեղ զոհերի ոսկորների և պղծված հոգևոր ժառանգության վրա «խրախճանքի» ցանկացած մասնակից պետք է գիտակցի, որ աշխարհի բոլոր ծագերում Հայաստանը և հայությունն ամեն ինչ անելու են, որ նա նույնիսկ սեփական երկրում այլևս չկարողանա զբաղեցնել որևէ քաղաքական, հասարակական կամ մասնավոր պաշտոն, որ նա դառնա հանրության կողմից մերժելի և պախարակելի, որ նրա իսկ ընկերները, զավակները և բարեկամները հրաժարվեն իր հետ նույնականացվելուց։
Կցանկանանք և կկարողանանք գործել այսպես, աշխարհում կսկսեն հարգել մեզ, չենք ցանկանա և կարողանա, լուռ ականատեսը կլինենք մեր նկատմամբ հերթական անարգանքի»։