close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվի բռնապետը համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար․ Ոսկանյան

Հասարակություն

16 Մարտի 2022, 21:36
 Բաքվի բռնապետը համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար․ Ոսկանյան

Մոսկվայում դեռ վերջերս Ռուսաստանի հասցեին հաճոյախոսությւոններ շռայլած Բաքվի բռնապետը, Ռուսաստան-Ադրբեջան «դաշինքի» մասին հայտարարության ստորագրության թանաքը դեռ չչորացած, արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի ալիքում։

Այս մասին անուղղակիորեն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ նշելով, որ շնորհակալություն է հայտնել Բաքվի բռնապետին Ուկրաինային տրամադրած աջակցության համար։

Թե ինչպիսի «աջակցություն» է դա եղել, կարծում եմ՝ արդեն կասկածից գրեթե դուրս է՝ հաշվի առնելով նաև ռուսական և սիրիական ԶԼՄ-ների հրապարակումները։ Բաքվի բռնապետական վարչախումբը հումանիտար օգնության անվան տակ մերձավորարևելյան ահաբեկիչ վարձկաններ է առաքել Ուկրաինայում ռուսական զորքերի և Դոնբասի կամավորականների դեմ կռվելու համար։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica