close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագիծը, այո՛, կունենա բացասական ազդեցություն, բայց ենթադրում ենք, որ դրական էլ կունենա․ Քերոբյան

Քաղաքական

16 Մարտի 2022, 16:43
 Նախագիծը, այո՛, կունենա բացասական ազդեցություն, բայց ենթադրում ենք, որ դրական էլ կունենա․ Քերոբյան

Մենք առաջարկեցինքб և կառավարությունը պաշտպանեց, որ մինչև 1 մլն դրամ արժեքով ապրանքների արտահանման ժամանակ մաքսավճար չվճարվի, ասեմ, որ այստեղ խոսքը մոտ 100 մլն դրամի՝ բյուջեին վնասի մասին․   ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը։

«Նախագիծը գործադիրում անվանում են «Վոլտերմենի» նախագիծ, որը կապված է նույնանուն դրամապանակի հետ, քանի որ այս փոփոխությունն առաջարկվել է հենց դրանք արտադրող ընկերության կողմից: Խնդիրն այն է, որ «Վոլտերմենը» և այլ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելուց Հայաստանից արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանք արտահանելու համար ստիպված մաքսավճար էին վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը, և այդ գործարքն էլ ժամանակատար է։ Օրինակ Վոլտերմեն դրամապանակի միջին արժեքը 250 դոլարին համարժեք դրամ է, նրա մաքսային ձևակերպումը մի քանի օր է տևում և Հայաստանից աշխարհի վրա բիզնես անելը դարձնում է շատ մեծ գլխացավ ու պրոբլեմատիկ, այդ պատճառով էլ մենք հանդես եկանք նման առաջարկով»,- ասաց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ այս արգելքը վերացնելով՝ էապես կբարելավվի Հայաստանից փոքր ապրանքների արտահանման ծավալները:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հետաքրքրվեց, թե 1 մլն շեմը ինչի հիման վրա է սահմանվել:

Էկոնոմիկայի նախարարը պարզաբանեց, որ ուսումնասիրել են արտահանումների ծավալները և բաշխվածությունը ու պարզել, որ արտահանվող մանրածախ ապրանքների գոմարը 1 մլն դրամը հազիվ թե գերազանցեն:

Մանրամասն՝ տեսանյութում։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica