close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը միացել է հակառուսական կոալիցիայի՞ն․ Արեգնազ Մանուկյան

Հասարակություն

15 Մարտի 2022, 20:48
 Նիկոլ Փաշինյանը միացել է հակառուսական կոալիցիայի՞ն․ Արեգնազ Մանուկյան

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ երկրի պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Խոսել են դեսից, դենից, «ժողովրդավարության բաստիոնից», բանից։ Վերջում անդրօվկյանոսյան պաշտոնյան անցել է բուն թեմային:

Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հանձնառությունը՝ միջոցներ կիրառելու Մոսկվայի ու նրա աջակիցների, այդ թվում՝ Լուկաշենկոյի ռեժիմի հանդեպ, Ուկրաինայի դեմ Կրեմլի կողմից սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար։

Ավելի պարզ լեզվով ասած՝ ԱՄՆ պետքարտուղարը հաթաթա է տվել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հասցեին։

ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը Բլինքենի ասածներին։ Կառավարության տարածած հաղորդագրությունից էլ պարզ չի դառնում, թե ինչպես է արձագանքել «ժողվարչապետը» պետքարտուղարի ասածներին։

Ի դեպ, կառավարության ու ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունները նույն հեռախոսազրույցի մասով էականորեն տարբերվում են միմյանցից՝ շեշտադրումների ու քննարկված թեմաների վերաբերյալ։

Հիմա հարց է առաջանում՝ երբ ԱՄՆ պետքարտուղարը բամբասել է Վլադիմիր Պուտինից ու Կրեմլին մեղադրանքներ ներկայացրել, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է պատասխանել։ Լռել ու համաձայնե՞լ է, խոսել ու համաձայնե՞լ է, հակաճառե՞լ է, ինքն էլ է միացե՞լ ՌԴ-ի մասով Բլինքենի գնահատականներին, թե՞ խոսել է բացառապես իր սիրելի՝ Թուրքիայի թեմայով։

Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica