close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր արածն անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ․ Խաչատրյանը՝ կառավարության ներկայացուցչին

Քաղաքական

9 Մարտի 2022, 12:23
 Ձեր արածն անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ․ Խաչատրյանը՝ կառավարության ներկայացուցչին

Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող՝  ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ  վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում նշեց․  «Սա արդեն երկու կամ երեք ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է,  երբ կառավարությունն արտահերթ նիստ է  հրավիրում, հարցեր է բերում օրակարգ և ասում է՝  «դրանք կարևոր են», բայց ասում է՝  «քանի որ կարևոր են, առաջարկում ենք կարճ՝  հատուկ ընթացակարգով  քննարկել, որովհետև կարևոր են, իմաստ չունի երկար քննարկել։ Եվ հրատապ են, այդ պատճառով ուշ ենք բերել»։ Հարգե՛լի գործընկերներ, եթե հարցը հրատապ է՝  շուտ են բերում քննարկման։ Ես տիկին փոխնախարարին գրագետ, հնարավորինս ոսկեղնիկ հայերենով հարց եմ տալիս՝  եթե հրատապ էր, ինչո՞ւ  շուտ չէիք բերում։ Բանական հարց է։  Ձեզ եմ հարցնում, ոչ թե ֆինանսների փոխնախարարին, որովհետև Դուք եք եկել զեկուցելու։ Աա խորհրսդարանական հանրապետություն է,  պետք է հարգանք ցուցաբերեք խորհրդարանի նկատմամբ, այն, ինչ Դուք եք անում, շատ անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ», խոսքն ուղղելով փոխնախարարին ու կառավարությանը՝ ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica