Սպասում եմ, թե երբ է Փաշինյանը նման տոնով պատասխանելու Ալիևին. Քրիստինե Վարդանյան
Քաղաքական

Գործող իշխանության բոլոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գլխավոր ներկայացուցչի հետ ամեն ինչ պարզ է և՛ հավասարակշռության, և՛ անհավասարակշռության, և՛ ծրագրերի վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Այս իշխանությանը թվում է, որ իրենք հավերժ են, կտրվել են իրականությունից: Պատմությունը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի պես բռնապետերը վերջում կանգնել են դատաստանի առջև և պատասխան տվել»,- ասաց նա: