close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեղինակավոր «Ֆորբս» պարբերականն անդրադարձել է հայկական ստարտափին. «Փաստ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2022, 08:40
 Հեղինակավոր «Ֆորբս» պարբերականն անդրադարձել է հայկական ստարտափին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական պարբերականներից մեկը՝ «Ֆորբսը», հրապարակել է հոդված, ուր մասնավորաբար անդրադարձ է կատարվում այն խնդրին, որ շատ ընկերություններ ամիսներ շարունակ ծրագրավորողներ են փնտրում, բայց այդպես էլ չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել։ Այս կոնտեքստում պարբերականն անդրադարձել է հայկական CodeSignal ստարտափին, որը առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ և այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։

Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսևորելու հնարավորություն: Հոդվածում նշվում է, որ ամբողջ աշխարհում մոտ 40 մլն հմուտ մասնագետների պակաս կա։ Ըստ կանխատեսումների, 2030 թվականին այդ թիվը կհասնի 85,2 մլն-ի։ Իրականում, հարցը միայն բավարար քանակի որակավորված մասնագետներ չունենալը չէ, այլ աշխատանքի ընդունման մեթոդները։

Պարբերականը կարևոր է համարում, որ ընկերությունները վերանայեն աշխատանքի ընդունման հաստատված պրոցեսները և սկսեն կիրառել նորարարական գործիքներ, և նշում է, որ CodeSignal-ը տրամադրում է մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս գործատուներին իրագործել այդ ամենը: Հիշեցնենք, որ ներկայումս հայկական CodeSignal ստարտափը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար, իսկ 2021-ին այն ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուի ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica