close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ սպասել բիզնեսների հնարավոր տեղափոխումից և ՀՀ բանկերում հաշիվներ բացելուց. «Փաստ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2022, 08:16
 Ի՞նչ սպասել բիզնեսների հնարավոր տեղափոխումից և ՀՀ բանկերում հաշիվներ բացելուց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստը» տեղեկություններ է ստանում, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ռուսաստանյան որոշ շրջանակներ ցանկանում են հաշիվներ բացել Հայաստանի բանկերում: Ըստ մեր աղբյուրների, բանկային համակարգը, որը բավական կայուն է, ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է: Մյուս կողմից՝ տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք գործարարներ ցանկություն ունեն իրենց բիզնեսները տեղափոխել Հայաստան:

Անդրադառնալով նշվածի հնարավորությանը, ինչպես նաև դրանց օգուտներին ու վնասներին՝ «Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հայտնել է, որ բիզնեսները տեղափոխելու մասին ինքը ևս տեղյակ է: «Մի որոշակի զանգված իր աշխատանքային գործունեությունը գոնե առաջիկայում Հայաստանում է տեսնում: Եվ նրանք կգան: Ցանկացած նման իրողություն մեր ՀՆԱ-ի մեծացմանը միտված գործոն է, ինչը բացասական հանգամանք չի կարող լինել: Բայց, բոլոր դեպքերում, տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ գործունեություն իրականացնելու համար:

Ցանկալի է նաև, որ գործունեությունը ոչ թե առևտրային, այլ տեխնոլոգիական բնույթ կրի: Եթե այդ ներգաղթի պայմաններում փոքր-ինչ զարկ տանք տեխնոլոգիական բնույթի գործունեությանը, ես այս տեսանկյունից դրական միտումներ կտեսնեմ»: Նա շեշտեց նաև, որ արժեզրկված արժույթով ցանկացած գործունեություն խոցելի կլինի, ու այստեղ աշխատանքը շարունակողները, ամենայն հավանականությամբ, հաշվարկել են այդ ռիսկը՝ պահուստում ունենալով դոլար կամ եվրո:

Ինչ վերաբերում է հաշիվներ բացելուն, նշվածի հնարավոր վտանգներին մասնավորապես մեր ազգային արժույթի տեսանկյունից, Բոստանջյանը նշեց, որ մեծ վտանգ չի տեսնում. «Իհարկե, որոշակի փոփոխություն մեր ազգային արժույթի կտրվածքով կարող է լինել, բայց դա երկրորդ պլան կմղվի՝ հաշվի առնելով վերոնշյալ գործունեությունների ծավալումը, դրանց ծավալների մեծացումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարու

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica