close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դո՛ւ ես ստորագրել կապիտուլյացիոն ակտը, նախկիններն են մեղավո՞ր․ մայորը՝ Փաշինյանին

Քաղաքական

4 Մարտի 2022, 17:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դո՛ւ ես ստորագրել կապիտուլյացիոն ակտը, նախկիններն են մեղավո՞ր․ մայորը՝ Փաշինյանին

Եթե նախկիները Արցախը տվել էին, բա ինչո՞ւ էիր ասում՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ինչո՞ւ էիր հրահրում Ադրբեջանին: Դրան պիտի պատասխան տաս, դու էլի խոսում ես նախկինների,ց ու ստացվում է՝ մենք՝ բոլորս, մեղավոր ենք, բացի քեզնի՞ց: Համար մեկ մեղավորը հենց դու ես, դու իմացել ես մեր բանակի վիճակի, հակառակորդի վիճակի մասին, եւ ամեն քայլափոխդ միտված է եղել ոչ թե մեր վիճակը բարելավելուն, այլ վատացնելուն․ Yerkir.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի ելույթներին հակադարձում է  «Արծիվ մահապարտներ»-ի գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Արմեն Միրզոյանը։

Նա իր վաշտի հետ 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել է Հադրութի եւ Ջրականի տարածքում։ Դիրքերից իջել են վիրավորվելուց եւ զոհեր տալուց հետո։ Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ Փաշինյանը ստորագրել էր կապիտուլյացիոն ակտը, Միրզոյանն ու նրա մի քանի զինակից ընկերները Հանրապետության հրապարակում են եղել՝ կառավարության շենք մտնողների կողքին։ «Արծիվ մահապարտներ» գումարտակի զինվորներից ոմանց նկատմամբ նույնիսկ քրեական գործ է հարուցվել։  

Միրզոյանը տարօրինակ է համարում այդ գիշեր կառավարության շենքում հերթապահություն իրականացնող ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների՝ անվտանգություն ապահովելու ռազմավարությունը։ Ասում է՝ կառավարության շենքը նման էր «պռախադնոյ դվոռի»՝ ով ուզում մտնում եւ դուրս էր գալիս՝ անվտանգության աշխատակիցներն այնտեղ կանգնած։

«Նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքի դռները բաց էին, շենքը դարձել էր «պռախադնոյ դվոռ»: Ես անձամբ տեսել եմ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցներին, որոնք թույլ էին տալիս, որ մարդիկ անարգել մտնեն շենք: Անվտանգությունը կողքի կանգնած էր, ով ուզում մտնում էր:  Ես համարում եմ, որ նոյեմբերի 9-ի գիշերը դու կապիտուլյացիոն ակտ ես ստորագրել, որով Արցախի 75 տոկոսը տվել ես Ադրբեջանին: Քաղաքական լիդեր ես, եթե ուղեղ չունես, քեզնից ավելին հասկացող մարդիկ վերլուծած ասում են՝ եթե այս քայլը անես, հետեւանքը սա կլինի: Դու դա էլ չես կարողանում կարդալ, մեղավորն ո՞վ ա, նախկիննե՞րը»,- ասում է Միրզոյանը

Զրուցակիցս շեշտում է՝ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը «նույն գծի մեջ են՝ թող շիշ լինի, միայն թե ՔՊ-ից լինի»: Հարց է տալիս իշխող վարչախմբին՝ ի՞նչ եք արել այս մի քանի տարիների ընթացքում։ «Հեղափոխություն կոչվածը, որը ես համարում եմ հեղաշրջում, քանդեց ամեն ինչ մեր երկրում:  Դուք ասել եք՝ բանակը թալանել են նախկինները։ Ինչ ստեղծել էին, ինչ կար մինչեւ ձեզ, կապ չունի, թալանել են։ Լավ, բա էդ թալանված բանակը չէ՞ր 2020 թ. հունիսին Տավուշում հաղթում, երբ մեդալներ ու շքանշաններ էիք  բաժանում, հերոսների կոչումներ էիք տալիս, ասում էիք՝ «տեսեք՝ 2 տարվա ընթացքում՝ ինչ բանակ ենք ստեղծել՝ հաղթանակող»: Բա էդ նույն բանակը չէ՞ր սեպտեմբերին պատերազմի մեջ: Հենց մի լավ բան է լինում, դուք եք հետեւում կանգնած, հենց մի բան չի ստացվում նախկիննե՞րն են»,- խոսքն ուղղելով կառավարությանը՝ հարցնում է զրուցակիցս:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica