close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական ՏՏ ոլորտն ապահով երկիր է փնտրում․ Հայաստանում իշխող վարչախումբը մատը մատին չի տալիս

Տնտեսական

4 Մարտի 2022, 15:46
 Ռուսական ՏՏ ոլորտն ապահով երկիր է փնտրում․ Հայաստանում իշխող վարչախումբը մատը մատին չի տալիս

Ռուսաստանի տնտեսության ամենախոշոր ոլորտներից մեկը՝ ՏՏ ոլորտը, ապահով երկիր է փնտրում՝ Արեւմուտքից բիզնեսները տեղափոխելու համար: Հայաստանը կարող է շահել այս իրավիճակում, բայց ՀՀ կառավարությունը մատը մատին չի տալիս, ռուս գործարարներին հստակ ձեւակերպված «մեսիջներ» չի ուղակում:

«Ֆիդելիս» իրավաբանական ընկերությունն այս օրերին բազմաթիվ զանգեր ու նամակներ է ստացել ռուսաստանցի ձեռնարկատերերից, որոնք  դիտարկում են իրենց բիզնեսը մասնակիորեն կամ ամբողջությամբ Հայաստան տեղափոխելու հարցը․ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Ֆիդելիս»-ի հիմնադիր տնօրեն, փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ռուսաստանցի ձեռնարկատերերի՝ Հայաստան բիզնեսները տեղափոխելու ցանկությունը պայմանավորված է ռուս-ուկրաինական  պատերազմի հետեւանքով Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի կիրառած բազմաթիվ պատժամիջոցներով, որոնք առաջին հերթին մեծ վնաս են հասցրել պետության տնտեսությանը։ Օրինակ՝ պատժամիջոցների տակ են ընկել այնպիսի բանկեր, որոնցով Ռուսաստանը լուծում էր արեւմտյան գործընկերների հետ բիզնես հարցերը՝ ապրանքների մատակարարում եւ այլն։ Հենց այստեղ է տուժել ՏՏ ոլորտը։

Հարությունյանի խոսքով՝ ռուսական կազմակերպությունները հիմա խնդիր ունեն՝ չեն կարողանում իրենց առօրյա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, որովհետեւ մատակարարվող ապրանքների վրա էլ են պատժամիջոցներ կիրառվելու։ «Պատժամիջոցները խորանում են, իսկ քաղաքական նման խառնաշփոթներից ամենաշատը տուժում է բիզնեսը, քանի որ ամենազգայուն ոլորտն է: Այդ համատեքստում մենք որոշակի օրինաչափություններ վերհանեցինք, առանձնացրինք տուժած ոլորտները։  Տեսեք՝ փոքր եւ միջին արդյունաբերական ընկերությունները, որոնք, օրինակ, հաստոցի դետալ գուցե էլ չկարողանան պատվիրել արտասահմանից, որպեսզի իրենց հաստոցները վերանորոգեն, կդադարեցնեն իրենց արտադրությունը»,- ասաց նա։

Ռուսաստանցի գործարարներին հայաստանյան բիզնեսը, մասնավորապես՝ բանկերը, իրավաբանական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունները, ըստ Հարությունյանի, շատ արագ արձագանքել են, փորձել աշխատել նրանց հետ: Բայց սա բավարար չէ: Ռուսաստանցի խոշոր գործարարներին հետաքրքրում է նաեւ Հայաստանի քաղաքական դիրքորոշումը, օրինակ՝ Հայաստանը ի՞նչ վերաբերմունք կունենա միջազգային պատժամիջոցների նկատմամբ:

«Ինձ ահազանգեցին, թե որոշ տելեգրամյան ալիքներում ինֆորմացիա կա, որ Հայաստանն էլ է միանալու այդ պատժամիջոցներին: Նման խոսակցությունների նկատմամբ բիզնեսը զգայուն է, եւ ռուսաստանցի գործարարները սկսում են զգուշանալ, իսկ Հայաստանի իշխանություններից որեւէ արձագանք  կապիտալի ակնկալվող ներհոսքի նկատմամբ չկա: Կառավարության որեւէ անդամ, նույնիսկ՝ Ազգային ժողովի պատգամավոր, նորմալ ձեւակերպված «մեսիջ» չի ուղարկում ռուսական կազմակերպություններին ու ձեռներեցներին՝ հորդորելով գալ, կապիտալը բերել այստեղ: Եթե ռուսաստանյան կապիտալը Հայաստանի կառավարութունից ստա «մեսիջներ», որ այստեղ ապահով է, ռուս գործարարներն իրենց կապիտալը կբերեն մեր երկիր»,- մեկնաբանեց փաստաբանը:

Հայաստանի ղեկավարությունը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ չեզոքությունն է փորձում դրսեւորել, քաղաքական իմաստով՝ գուցե ճիշտ մոտեցում է, բայց բիզնեսի մասով՝ սխալ։ Հարությունյանը շեշտում է՝  ռուսաստանյան բիզնեսը Հայաստան բերելու համար կառավարությունը պետք է գերակտիվ լինի։ Մենք ունենք ՏՏ ոլորտին առնչվող օրենք, որով արտոնություն է սահմանվել համապատասխան հավաստագիր ունեցող IT ընկերությունների համար, բայց այդ օրենքի արտոնությունը գործել է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը: Հարությունյանն ընդգծում է՝ կառավարության աշխատասենյակներում նստած անձինք, մասնավորապես՝ ոլորտի մասնագետները, լավ կանեն՝ մտածեն արտոնության ժամկետները վերանայելու մասին։

«Հիմա ճիշտ ժամանակն է այդ օրենքի գործողությունը երկարացնելու համար։ Կառավարության համապատասխան գերատեսչության ղեկավարը, օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը, պետք է հանդես գա հայտարարությամբ ասի՝ հենց հիմա Հայաստանը մշակում է ՏՏ ոլորտին պետական աջանցության մասին օրենքում նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու հարցը: Այդպիսի մի հասարակ «մեսիջը» կազդի ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների որոշումների վրա: Քաղաքական առումով՝ էլի չեզոք եղեք, մի ասեք՝ սատարում եք Ռուսաստանին կամ Ուկրաինային, բայց բիզնես տեսանկյունից պրոակտիվ պետք է լինես, որ կարողանաս այս ալիքը բերել քո երկիր: Սա մեծ հնարավորություն է Հայաստանում օտարերկրյա կապիտալը դիվերսիֆիկացնելու համար»,- նշում է նա:

Զրուցակիցս շեշտում է՝  վաղը Իրանի նկատմամբ էլ գուցե պատժամիջոցներն ու էմբարգոները վերանան, ու Իրանն էլ կարողանա իր կապիտալը ազատորեն դուրս հանել եւ Հայաստան տեղափոխել: Հարությունյանն ընդգծում է՝ ասվածը պետք է դիտարկել նաեւ հայ-թուրքական հաշտեցման խայտառակ պրոցեսի համատեքստում, քանի որ թուրքական կապիտալը կփորձի մտնել Հայաստան, կլանել մեր երկիրը, և կվերածվենք մի մեծ Բաթում քաղաքի:

Լիանա Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica