Շոլցը ճիշտ է անվանել Ուկրաինային և Վրաստանին մերժելը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Աշխարհ

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին միանալու հարցում մերժելը ճիշտ էր, այդ հարցն օրակարգում չկար և չկա. ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Դա ճիշտ որոշում էր, հետո ՆԱՏՕ-ում շատ երկար բանակցություններ եղան այս հարցի շուրջ»,- ասել է նա։
Կանցլերը հավելել է, որ այժմ այդ հարցը չի քննարկվում։
Շոլցը նաև ասել է, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն այն թեման չէ, որը պետք է արծարծվի հիմա, քանի դեռ Ուկրաինայում լարվածությունը չի թուլացել: