close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արշակյանն ու իր ղեկավարն այսօր կերազեին ստորագրել երեք նախագահների օրոք բանակցված ցանկացած տարբերակ․ Բագրատ Միկոյան

Քաղաքական

3 Մարտի 2022, 15:41
 Արշակյանն ու իր ղեկավարն այսօր կերազեին ստորագրել երեք նախագահների օրոք բանակցված ցանկացած տարբերակ․ Բագրատ Միկոյան

Երեկ՝ մարտի 2-ին, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, բոլորովին այլ հարցի պատասխանելիս, հայտարարեց, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները բանակցել են Մադրիդյան փաստաթուղթ, հողերը սակարկության առարկա են դարձրել, իրենք են հանձնել։

Այսօր էլ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն է անդրադաձել թեմային:

Քանի որ այս հայտարարությւոններում կային մեղադրանքներ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Yerevan.Today-ը դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ մեկնաբանություն ստանալու համար։

«Նախկին հակառուսական ակտիվիստ Արշակյանին խորհուրդ եմ տալիս ընթերցել Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին հայատարարությունը և տեսնել, թե ում ստորագրությունն է դրա տակ դրված, հիշել, թե պատերազմից առաջ ով էր «զրոյական կետից ինչ ուզում, այն էլ բանակցում», պատերազմի ժամանակ ո՛վ էր Հայաստանի ղեկավարը և ում փնթիության կամ դիտավորության պատճառով մարտունակ Հայկական Բանակը պարտվեց և ում սխալ ղեկավարմամբ հազարավոր հայորդիներ զոհվեցին, ում ստորագրությամբ Հադրութը և Շուշին ճանաչվեցին ադրբեջանականան: Մնացածը լիրիկա է:

Արշակյանը և իր ղեկավարը, մարդկանց կեղծիքով կերակրելու փոխարեն, այսօր կերազեին, ստորագրել երեք նախագահների օրոք բանակցված ցանկացած տարբերակ, իհարկե, եթե Արշակյանը և իր ղեկավարը, դավաճան և թուրքական գործակալ չեն»,- ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց․ «Արշակյանի մոտ շատ ավելի լավ էր ստացվում Ռուսական դեսպանատան մոտ պիկետ անելը, քան բարդ արտաքին քաղաքական հարցերով մանիպուլյացիաները:

Հուսանք՝ շուտով երիտասարդը կվերցնի ի պաշտպանություն Նավալնու՝ իր սիրելի պլակատը և կտեղակայվի ՌԴ դեսպանատան իր հոգեհարազատ մայթի, կամ որևէ այլ՝ իրեն համապատասխան մայթի վրա: Իսկ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցով  կզբաղվեն ոչ թե դիլենտանտները, թուրքական գործակալները կամ անհայրենիքները, այլ Արցախին և Հայաստանին նվիրված մարդիկ»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica