Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 324 նոր դեպք. 23 մարդ մահացել է
Առողջապահություն

Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, մահացել է 17 մարդ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Նախորդ օրն արձանագրվել է նաեւ մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Համավարակի պատճառով մահացել է 8478 մարդ, եւս 1612 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաեւ կորոնավիրուսով։