Գրչակի թիմակիցները մերժեցին Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությունը. Ռոբերտ Հայրապետյան
Քաղաքական

Գրչակի թիմակիցները մերժեցին Շուշիի տխրահռչակ հռչակագիրը դատապարտող խորհրդարանական հայտարարության ընդունումը:
Սրանով Հայաստան ներթափանցած ադրբեջանաթուրքական արտակարգ և լիազոր դեսպանորդները իրականում խրախուսեցին
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ տարվող լոբբինգը
- «Զանգեզուրի միջանցք» -ի իրագործման հակահայկական ծրագիրը
- Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի վարվող քաղաքականությունը
- Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիայի իրականացումը
Բնական է, որ կեղծ հայրենասիրության լոզունգներով իշխանությունը զավթած կույտը պիտի անդադար խոսի առանց նախապայմանների թուրքասիրության մասին, քանի որ բոլոր նախապայմաններն արդեն բավարարված են, մի բան էլ ավել:
Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան