close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկուշաբթին ԱԺ-ի համար լակմուսային է լինելու. Ռուբեն Հակոբյան

Հասարակություն

20 Փետրվարի 2022, 18:03
 Երկուշաբթին ԱԺ-ի համար լակմուսային է լինելու. Ռուբեն Հակոբյան

Ողջունում եմ ԱԺ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» հայտարարության նախագիծը, ինչն առաջիկա երկուշաբթի պետք է քննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Այս մասին գրել է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

«Կարծում եմ այն ազգային-պետական անվտանգային օրակարգը ներառող և ճշգրիտ քաղաքական, ռազմական ու ռազմավարական աղտորոշմամբ հայտարարարություն է, ինչի քվեարկության արդյունքները լակմուսային թութղթ կարող են դառնալ ներկա խորհրդարանին ամբողջական և վերջնական գնահատական տալու համար։ Եթե քաղաքական մեծամասնությունը բացասական եզրակացությամբ ներկայանա, ապա դա նշանակում է՝ նպաստել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից տարիներ շարունակ փայփայվող երազանքի իրականացմանը։

Թուրքիայի համար 44- օրյա պատերազմի հիմնական ակնկալիքներից մեկն այս ռազմավարական նշանակության հռչակագիրն ունենալ էր, ինչին, բայրաքթքարների միջոցով, կարողացավ տիրանալ։

Առավել ևս, եթե իշխող ուժը բացասական գնահատական տա ներկայացված նախագծին, ապա դրանով քաղաքական մեծամասնությունը ոչ միայն բացահայտ կնպաստի թուրք-ադրբեջանական թուրանական համատեղ ծրագրերի իրականացմանը, այլև, ըստ էության, իշխող ուժը յուրովի կչեղարկի ՀՀ հրչակագրի հիմնական դրույթները։

Ինչևէ՝ երկուշաբթին կտա այս հարցերի պատասխանը»,- գրել է Հակոբյանը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica