Բացառիկ լուսանկար. պետական դավաճանության մեջ կասկածվողը՝ Վարդենիսի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հետ
Հասարակություն
15 Փետրվարի 2022, 19:53

ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Համացանցում շրջանառվեցին պետական դավաճանության մեջ կասկածվող անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է: Պեմզաշենի մեր աղբյուրները հաստատեցին տեղեկությունը:
Yerkir.am-ի տրամադրության տակ է հայտնվել Գարիկ Էլոյանի եւ Վարդենիս խոշորացված համայնքի ՔՊ-ական նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի լուսանկարը:
Գարիկ Էլոյանը Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար է եղել: Ըստ մեր տեղեկությունների՝ Վարդենում իր կողմից վարձակալված բնակարանից իրավապահ մարմինները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտանբերել:
Լուսանկարը փաստում է, որ նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Վարդենիսի նախկին քաղաքապետի, հայտնի ՔՊ-ական Արամ Մելքոնյանի հետ, որը, ի դեպ, այնքան է կառչած իր պաշտոնից, որ ընտրության արդյունքներով պարտություն է կրել, բայց զբաղվում է «ինքնիրավչությամբ»:
Ամենեւին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, մտերիմ լինելով Գարիկ Էլոյանի հետ, կամա թե ակամա եղել է ինֆորմացիայի կրող եւ փոխանցող: ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա, եւ ակնկալում համակողմանի քննություն՝ պարզելու, թե ի՞նչ առնչություն է ունեցել Արամ Մելքոնյանը պետական դավաճանության մեջ կասկածվող լրտեսական ցանցի անդամ Գարիկ Էլոյանի հետ:
Կրկին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, լինելով սահմանամերձ համայնքի ղեկավար, իր վկայությամբ՝ մասնակցած լինելով մարտական գործողություններին, ունենալով տեղեկություններ Վարդենիսի դիրքերի, մեր զինվորականների գտնվելու վայրի, սպառազինության մասին, դարձել է լրտեսական ցանցի «զոհը»: Իսկ միգուցե ԱԱԾ-ն փաստե՞ր ունի այս առնչությամբ եւ չի հրապարակում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Yerkir.am-ը բազմաթիվ անգամ զանգահարել է Ազգային անվտանգության լրատավական զառայութուն, սակայն մեր զանգերը մնացել են անպատասխան:
Թեմայի առնչությամբ առաջիկայում հանդես կգանք նոր հրապարակումներով:
Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լիանա Սարգսյան
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
30 Հունիսի 2022, 08:09
30 Հունիսի 2022, 08:20
30 Հունիսի 2022, 08:38
30 Հունիսի 2022, 08:31
30 Հունիսի 2022, 08:47
30 Հունիսի 2022, 08:55
30 Հունիսի 2022, 09:07
30 Հունիսի 2022, 09:21
30 Հունիսի 2022, 09:38
30 Հունիսի 2022, 09:41
30 Հունիսի 2022, 09:53
30 Հունիսի 2022, 10:03
27 Հունիսի 2022, 22:39
27 Հունիսի 2022, 22:56
27 Հունիսի 2022, 23:31
27 Հունիսի 2022, 23:46
28 Հունիսի 2022, 00:06
28 Հունիսի 2022, 08:12
28 Հունիսի 2022, 08:20
28 Հունիսի 2022, 08:29
28 Հունիսի 2022, 08:37
28 Հունիսի 2022, 08:46
28 Հունիսի 2022, 08:55
28 Հունիսի 2022, 09:06
1 Հունիսի 2022, 17:31
7 Հունիսի 2022, 08:32
9 Հունիսի 2022, 15:37
13 Հունիսի 2022, 11:06
15 Հունիսի 2022, 23:18
20 Հունիսի 2022, 10:40
23 Հունիսի 2022, 16:58
27 Հունիսի 2022, 22:39
1 Հունիսի 2022, 16:03
3 Հունիսի 2022, 19:53
7 Հունիսի 2022, 08:41
9 Հունիսի 2022, 15:51
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...