close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեարկե՛ք, վերջը կտեսնենք՝ ինչ է լինելու․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Քաղաքական

9 Փետրվարի 2022, 11:01
 Քվեարկե՛ք, վերջը կտեսնենք՝ ինչ է լինելու․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Գործ ունենք ընդամենը քաղաքական հստակ ձևակերպված օրակարգի հետ, այն է՝ ամեն ինչ անել, որպեսզի հարցի՝ ըստ էության քննարկումը տեղափոխվիմիջանձնային հարաբերություններ։ Հարցն այն է, որ  այսօր մենք կարող ենք արձանագրել՝ որևէ դատավոր, որը, այսպես կոչված, իշխանության սրտի ուզած որոշումն է կայացրել, նրա նկատմամբ չի իրականացվում այն գործողութունը, որն իրականացվում է ընդդիմության կամ ընդդիմախոս անձանց նկատմամբ արդարադատություն իրականացրած և նրանց կալանքները վերացրած, նրանց նկատմամբ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչած դատավորների նկատմամբ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս ձեր փոփոխություններով՝ հինգ հոգով կարող են որոշում կայացնել՝ ցանկացած դատավորի ուղարկել քրեական հետապնդման դաշտ։ Սա է այդ փոփոխությունների էությունը։ Դուք համաձա՞յն եք, քաղաքական մեծամասնությո՛ւն, որ այսօր ակնհայտորեն քաղաքական իշխանության և գործադիր իշխանության  ճնշում է գնում դեպի դատական համակարգ»,- ասաց Մինասյանը։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica