close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հորդորում եմ կողմ քվեարկել աշխատավարձերի բարձրացմանը, քաղաքացիներին դեմ չքվեարկել. Աղվան Վարդանյան

Քաղաքական

8 Փետրվարի 2022, 13:14
 Հորդորում եմ կողմ քվեարկել աշխատավարձերի բարձրացմանը, քաղաքացիներին դեմ չքվեարկել. Աղվան Վարդանյան

Ազգային ժողովում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ «Հայաստան» խմբացկության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:

«Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ Ասեմ, որ մեր պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանկացել են լույսը, գազը, ջուրը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով:

Կառավարությունն ընդդիմադիրների նախագծին բացասական եզրակացություն է տվել. ռիսկեր է տեսնում:

«Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել»,- հայտարարեց Վարդանյանը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. որոշումը չընդունվեց:

Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica