close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այնչափ եք լպիրշացել, այնչափ եք անպատժելիությունից կուրացել, որ չեք վարանում նույնիսկ դատավոր կալանավորել, միայն թե ահաբեկեք մնացյալին․ Վահե Եփրիկյան

Քաղաքական

7 Փետրվարի 2022, 13:57
 Այնչափ եք լպիրշացել, այնչափ եք անպատժելիությունից կուրացել, որ չեք վարանում նույնիսկ դատավոր կալանավորել, միայն թե ահաբեկեք մնացյալին․ Վահե Եփրիկյան
Դատավոր Բախշիյանը կալանավորվեց, ինչի առթիվ երկու արձանագրում` նա առաջին դատավորն է, ով անազատության մեջ է հայտնվում հանուն արդարադատության և այս դասագրքային քաղաքական հետապնդումն իրականացվում է ոչ միայն աշխարհի աչքի առաջ, այլև այդ նույն աշխարհի ինքնահռչակ ժողովրդավարների, իրավունքի《ռահվիրաների》բարձր թողտվությամբ ու հովանավորությամբ, այլապես ինչպե՞ս հասկանալ` քիմիական զենքի կիրառումը չեն տեսնում, Բաքվի ռազմագերիներին չեն տեսնում, բայց այդ ամենի դեմ պայքարողների նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումները հլու չկատարողներին կալանավորում են։
 
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին Ֆեմիդայի բռնաբարի առջև այս ամենի համար է այդպես կռանում բարևելիս, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը սրա համար է պապանձված ցայսօր, այլապես կուրծք կպատռեին` ոտնահարվու՜մ է ժողովրդավարությունը, խախտվու՜մ է օրենքը, չկա՜ իրավունք. ադրբեջանական նավթադոլլարները լափեք, ինչ փույթ, թե պետություն չեք կործանում ...
 
Կարող էիք չկալանավորել Դատավորին` այդ կերպ թոզ փչելով ընդդիմադիրներիս աչքերին, իմիտացնելով արդարադատություն, սակայն այնչափ եք լպիրշացել, այնչափ եք անպատժելիությունից կուրացել, որ չեք վարանում նույնիսկ դատավոր կալանավորել, միայն թե ահաբեկեք մնացյալին` կարևորը ձեր քմահաճույքն է, ի՜նչ օրենք, ի՜նչ իրավունք։
Նկարում 1933 թվականին` Ռեյխստագի հրկիզումից հետո հիմնադրված Դախաու համակենտրոնացման ճամբարն է, որն ի սկբանե պետք է դառնար քաղաքական մոտիվներով կալանավորվածների պահման վայր, առանձնանում էր իր դաժանությամբ` վերակացուներն ընտրվում էին այլ կալանավորներից, որոնք իրենց վճիռը թեթևացնելու համար առավել դաժան պիտի լինեին այլոց հանդեպ։ Դախաուն պիտի էտալոնային դառնար կոնցլագերների շարքում։ Հավանաբար գերմանացի վերոհիշյալ պաշտոնյաները Ադոլֆ Ալոիզևիչի այս մտահաղացումներով են ոգևորված, որ Հայաստանը դարձրել են մի հսկայական համակենտրոնացման ճամբար` իրենք էլ դառնալով վերակացու հայ ժողովրդի գլխին ... Ցավալի է` սեփական պատմության հենց այդ դժոխային էջն է ոգևորիչ այս անձանց համար։
 
Հիտլերը, հրեաներին կոտորելիս, կրկնում էր` իսկ ո՞վ է այժմ հիշում հայերի ցեղասպանության մասին ... Ստացվում է` ոչ միայն չեն մոռացել, այլև կրկնում էլ են` դիակիզարանի վառարաններում այրելով հայ կյանքը։
 
Վահե Եփրիկյան
Փաստաբան 
 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica