close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽԽՎ զեկույցի 99%-ը ստեր են Հայաստանի՝ իբր ժողովրդավարական ձեռքբերումների մասին․ իրավապաշտպան

Քաղաքական

29 Հունվարի 2022, 13:59
 ԵԽԽՎ զեկույցի 99%-ը ստեր են Հայաստանի՝ իբր ժողովրդավարական ձեռքբերումների մասին․ իրավապաշտպան

Փարիսեցիների խմբակները շարունակում են Մամիջանյանի ու նրան հրապարակավ աջակցած մարդկանց «ոսկորները հաշվել»՝ ԵԽԽՎ խայտառակ բանաձևին դեմ քվեարկելու ու այդ քվեարկությունը ողջունելու համար։

Այս առումով, անհրաժեշտ եմ համարում մի քանի լրացուցիչ բան ասել։

Նախ, զեկույցը ՀՀ «ժողովրդավարության» մասին է։ Դրա 99%-ը ստեր են Հայաստանի իբր ժողովրդավարական ձեռքբերումների մասին։

Երկրորդ, զեկույցում մեր գերիներին վերաբերող դրույթը ընդամենը ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈւՄ Է վաղորոք ընդունված ԵԽԽՎ հայտարարությունները։ Նոր բան չի ասում։

Երրորդ, ա՛յ փարիսեցինե՛ր, ա՛յ «իժերի ծնունդնե՛ր» (Մատթեոս 3:7), եթե էդքան մտածում եք գերիների մասին, ձեն հանեք՝ վերադարձած գերիներին կալանավորելու խայտառակ պրակտիկայի դեմ։ Նրանցից երեքը իմ վստահորդներն են, ու օրինակ երկուշաբթի ժամը 14:30-ին նրանցից մեկի կալանքի դատն է։ Կգա՞ք Աջափնյակի դատարանի առջև, կպահանջե՞ք ադրբեջանում կտտանքների ենթարկված գերիներին ազատ արձակել Հայաստանում։ Թե՞ մենակ ֆեյսբուքներում եք մեծ-մեծ փրթում։

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica