close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց բանակի 30-րդ տարեդարձի միջոցառումի տապալումը գուցե Ալիևի հրահանգն էր․ Ագնեսա Խամոյան

Քաղաքական

29 Հունվարի 2022, 13:41
 Հայոց բանակի 30-րդ տարեդարձի միջոցառումի տապալումը գուցե Ալիևի հրահանգն էր․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում կիսվեց բանակի օրվա առթիվ խմբակցության պատգամավորների կողմից ՀՀ սահմանային դիրքեր այցելության տպավորություններով։

«Մեր պատգամավորները խմբերի բաժանված երկու օր այցելել են առաջնագծերի դիրքեր։ Մեր խումբը Սյունքի մարզում էր՝ Մեղրիում։ Առավոտյան մասնակցեցինք զորացրման արարողությանը, մի քանի ժամ անց մեկ այլ զորամասում մասնակցեցինք երդման արարողությանը։ Շատ հուզիչ էր այդ տեսարանը և ես հույս եմ փայփայում, որ այն, ինչ մենք տեսանք այդ երկու զորամասերում և առաջանագծերում ամբողջական  բանակի տրամադրություններն են, որովհետև իսկապես շատ մարտական էին տրամադրված և՛ զինվորները, և՛ սպաները։ Այնտեղ մի սպայի հետ ծանոթացանք, ասաց իր թոշակի տարիքն է, բայց հայրենիքն այս վիճակում չի կարելի թողնել։ Այս դրվագները տեսնելով, ականտես լինելով նրանց կեցվածքին ավելի է ամրանում հույսը, որ մեր բանակը ուղղելու է իր խոցված մեջքը»։

Անդրադառնալով Բանակի օրվա առթիվ ուղերձ չհղելուն ՊՆ-ի և ԳՇ-ի կողմից, Խամոյանը նշեց․

«Զարմացած չեմ, իրենք այս դեպքում անկեղծ են։ Կան կարծիքներ, որ կորոնավիրուսը չէր, որ հայց բանակի 30-րդ տարեդարձի միջոցառումը չկայացավ, այլ ընդամենը փորձել են չբարկացնել Ալիևին։ Ամենայն հավանականությամբ սա Ալիևի հրահանգն է՝ ցույց չտալ, որ գոյություն ունի հայոց բանակ»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica