close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գտե՛ք և ճանաչե՛ք մեզ շրջապատող մարդկանց, ովքեր անարգում են Ազգային հերոսի մորը. Գ. Վարդանյան

Քաղաքական

29 Հունվարի 2022, 12:29
 Գտե՛ք և ճանաչե՛ք մեզ շրջապատող մարդկանց, ովքեր անարգում են Ազգային հերոսի մորը. Գ. Վարդանյան

Նյութի մեկնաբանությունները նայեք և տեսեք մեր երկրի հակառակ կողմը, և նիկոլին սատարողների մարդկային, որակական հատկանիշները. անդրադառնալով Արցախի հերոս Դա­վիթ Առուշանյանի մոր՝ Yerkir.am-ին տված հարցազրույցիn արձագանքներին՝ նշել է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

Հիշեցնենք՝ Արցախի հերոսի մայրը Եռաբլուրում Բանակի օրվա կապակցությամբ տված իր հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել Փաշինյանի իշխանությանը և նրա կամակատարներին։

«Մեկնաբանությունները արտացոլում են մեր հասարակության մի հատվածի վերաբերմունքը Ազգային հերոս ծնած մոր նկատմամբ, Ազգային հերոսի նկատմամբ, ով, իր կյանքը զոհաբերելով այդ նույն հասարակության համար, իր չորս անչափահաս երեխաներին զրկել է հայր ունենալու իրավունքից։

Մեկնաբանություն գրողներից շատերը ֆեյք չեն, կարդացե՛ք մեկնաբանությունները, գտե՛ք, ճանաչե՛ք և իմացե՛ք, մեզ շրջապատող մարդկանցից ովքեր են, որ անարգում են Ազգային հերոսի մորը։ Այդ ստոր տեսակը կա և մեզ հետ հավասար ապրում ու շնչում է այն հողի վրա, որի համար իր կյանքը զոհեց այս կնոջ որդին։

Հերոսը մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր, Արցախի հերոս Դա­վիթ Նիկոլայի Առուշանյանն է, ով ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահա­տեխնիկա։

Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրա­վորվե­լուց հետո դուրս գալով խոցված ՀՄՄ-ից` չի լքել մարտադաշտը, մտել է այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը:

2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը, չլքելով ռազմի դաշտը, մտել է 3-րդ ՀՄՄ-ն և շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը, իր կյանքի գնով կատարելով մարտական առաջադրանքը»,- նշել է Գերասիմ Վարդանյանը։

Տես նաև՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրել, ա՛յ այլանդակ. զոհվածի մայր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica