close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

29 Հունվարի 2022, 09:25
 Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, որում նաեւ ամրագրվելու է, որ հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձինք, մարտի 31-ի փոխարեն, իրենց հայտարարագիրը կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:

Բացի այդ, արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամրագրել է, որ պետք է խոշոր գործարքներն անկանխիկ կատարվեն: Բանն այն է, որ 15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ, 50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ, 100 մլն և ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ: Հանձնաժողովն ամրագրում է, որ այսպես դժվար է վերահսկողություն իրականացնել:

Նկատենք՝ 2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս որոշումը եւս այս օրենքի կիրառմանն է միտված»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica