close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

29 Հունվարի 2022, 09:21
 Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախավերջին՝ 2020-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նաև պաշտոնյաների համար ձեռք բերվող ծառայողական մեքենաների հարցին էր անդրադարձել՝ արդարացնելով նոր, թանկարժեք ավտոմեքենաների գնման գործընթացը։ Փաշինյանը դա բացատրել էր այն հանգամանքով, որ պետական պահպանության ծառայության հաշվեկշռում գտնվող մեքենաները, որ սպասարկում են պետական պաշտոն զբաղեցնողներին, հին են ու հաճախ են փչանում։ «Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին եմ մնացել, ընդ որում՝ բնակավայրի մեջ։ Խնդիր չի՝ կարամ իջնեմ, բրդեմ մեքենան խոդի գցելու համար, պարզությունը չեմ կորցրել, որ ասեմ՝ վայ, ո՞նց։ Բայց հասկանո՞ւմ եք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է»,- ասում էր Փաշինյանը։

Անսարքություն ունեցող մեքենայի շարժիչը հրելով գործի գցելուց չնեղսրտող Փաշինյանի մոտ, սակայն, հարց չի առաջանում, թե ճանապարհ դուրս գալուց առաջ մեքենաները համապատասխան զննություն անցել են, թե ոչ։ Գուցե անսարքությունը մինչև շարժվելու պահն է եղել, ինչը հնարավոր էր վերացնել, հետո ճանապարհ ընկել։ Խնդրի պատասխանատուները՝ արհեստավորները կամ մեխանիկները, ըստ հավուր պատշաճի զբաղվու՞մ են մեքենայով, վերացնո՞ւմ են թերությունները, թե՞ մատների արանքով են նայում պետական գույքի խնամքին։

Մյուս կողմից՝ Փաշինյանի հայտարարությունը գուցե ավելի հեռահար նպատակներ ունի՝ արդարացնելու վաղը, մյուս օրը վարչապետի համար գնվելիք գերթանկարժեք ու նոր մեքենան՝ արդարացումով, թե «բա ժողովուրդ ջան, հին մեքենաները ճանապարհին էին մնում»։ Թե որն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների ծառայողական մեքենաների՝ ճանապարհներին մնալու կամ փչանալու մասին հիշատակումներ անելու միտումը, առաջիկայում պարզ կլինի։ Հստակ է, որ վերոնշյալ երկու դիտարկումներից և որևէ մեկն ընկալելի ու արդարացված չի կարող լինել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica