Իրանական գազի մատակարարումները Թուրքիա վերսկսվել են
Տարածաշրջան

Իրանը սկսել է սահմանափակ քանակությամբ բնական գազի մատակարարումներ կատարել Թուրքիա՝ փորձարկման նպատակով. Twitter-ում հայտնել է թուրքական պետական BOTAŞ խողովակաշարային ընկերությունը։
Հունվարի 31-ից Թուրքիայում արդյունաբերական օբյեկտների կողմից բնական գազի սպառման նախկինում ներդրված սահմանափակումը 40-ից կկրճատվի 20 տոկոսի։
Հունվարի 20-ին Իրանից Թուրքիա գազի մատակարարումը 10 օրով դադարեցվել է Գյուրբուլաք սահմանային անցակետի տարածքում տեխնիկական խնդիրների պատճառով. հիշեցնում է Anadolu-ն։
Թուրքիայում որոշ շրջանակներ Իրանից Թուրքիա գազի մատակարարումների դադարեցումը կապել էին Հայաստանի հետ՝ նշելով, թե այդպես Իրանն իր անհանգստությունն է հայտնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կապակցությամբ։